Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 881, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211 399-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3969 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 991 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4960-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 887 է, ընդհանուր առողջացածներինը՝ 191158, փաստացի բուժվողներինը՝ 15281 (մեկ օրում ավելացել է 505-ով): Մեկ օրում արվել է 4858 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 951500 թեստ:

 

Տեսանյութեր

Լրահոս