«Եթե Նիկոլը գաղտնի չգար, ժողովուրդը նրան քլունգներով ու բահերով կդիմավորեր»․ Մեղրիի բնակիչ

Սյունիքի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանն Ագարակ համայնքում բնակիչների հայհոյանքների ներքո հեռանալուց հետո ուղևորվել է Մեղրի համայնք, որտեղ ժողովուրդը նրան նույն կերպ՝ հայհոյանքներով է ընդունել։

Բողոքի ակցիային ընթացքում հասարակական կարգն ապահովող ոստիկաններն ըստ երևույթին քաղաքացիներին ասել են, որ իրենք ոստիկան են և ընդամենն իրենց աշխատանքն են կատարում, ինչին սյունեցիներից մեկն արձագանքեց․

«Դե միլիցիա ես, ասա՝ կապիտուլյանտ հեռացի՛ր։ Ծառայում ես, ո՞ւմ ես ծառայում, հողատուի՞ն։ Ես չեմ ուզում ձեզ վիրավորել, բայց դուք հիմա կոնկրետ պաշտպանում եք հողատուին, կապիտուլյանտ ․․․-ի տղուն․․․

Ով Նիկոլի կողմնակից է՝ թուրք է։ Իմ հերը էս ճանապարհն իրա ընկերներով գրավել է, հիմա էս կապիտուլյանտը ուզում է էս ճանապարհը տա, մեզ մի հատ չի հարցրել՝ տանք, չտանք, ոնց տանք, ո՞վ է էդ անվտանգությունը պաշտպանելու՝ հայը, թուրքը։ Իրենց ասելով՝ հիմիկվա տվյալներով՝ թուրքը պետք է էս ճանապարհը վերահսկի, հո մենք ստեղ լոխ չե՞նք։ Էս պատերազմի ժամանակ 80-90 թուրք ենք սպանել, սա ի՞նչ է, որ սրան չենք կարում ստեղից լարենք»։

Քաղաքացիները մոտեցան Փաշինյանի ավտոշարասյանը և վարորդներից մեկին կոչով դիմեցին․

«Ինչի՞ ես սրան բերել ստեղ, հլը մի հատ էլ պետք է տանես։ Ավտոները խոդ տվեք, էս ոչխարին պահեք ստեղ, մենք սրա հարցերը կլուծենք․․․»։

Մեղրիում գտնվող «Ֆալանգա» ռեստորան-սրճարան մտած Փաշինյանի հասցեին սյունեցիները շարունակում էին հայհոյանքներ տեղալ ու դավաճան վանկարկել․

«Հետևիցդ գալու ենք Երևան, արա՛։ Գնա դիրքեր, մի հատ տես՝ թուրքը մինչև որտեղ ա հասել, արա՛, ոչ թե արի ստեղ կապիկի նման միկրաֆոնը վեկալ՝ ալա-ուլա արա, արա՛»։

Իրավիճակը կտրուկ լարվեց, երբ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ դուրս եկավ ռեստորանից․

«Թուրք Նիկոլ, թուրք Նիկոլ, թուրք Նիկոլ, դավայ, արա, սիկտիր եղի, արա Նիկոլ։ Դավայ, արա, պոկվա՛ր»։

Փաշինյանի հեռանալուց հետո մեղրեցիներից մեկը պարզաբանեց, թե ինչու էին դեմ Փաշինյանի Սյունիք այցին․

«Նրան մեղադրում ենք դավաճանության մեջ, նա այս հողերը չի ժառանգել, որ ինչ-որ մեկին էլ նվեր տա։ Այս հողերը, քարերը, սարերը ժառանգել են մեղրեցիները։ Ո՞վ է Նիկոլը, իրենից ի՞նչ է ներկայացնում, մի խեղկատա՞կ, հա՞, որ կարողանա մեր տեղը թուղթ ստորագրի, ո՞վ է նրան այդ բարոյական իրավունքը տվել։ Դրա համար էլ մեղրեցին իր խոսքն ասաց, ասացինք՝ գնալդ լինի, գալդ չլինի, ամենավերջին հայհոյանքներով, և դա նրան շատ քիչ էր, շատ քիչ էր, ինչ որ արեցինք։ Նա եթե գաղտնի չգար այստեղ, ինֆորմացված լիներ՝ հասարակությունը նրան քլունգներով ու բահերով կդիմավորեինք, ավելի վատ տարբերակով կդիմավորեինք, կարող է՝ չհասցներ հետ դառնար․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս