Զախարովան վերահաստատել է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարեւոր փաստ է վերահաստատել։

Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.

1. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։

2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։

3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւ։

Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր եւ հայանպաստ, մինչեւ դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930