
«Կեղծ պրովոկացիա էր․ ձեր պաշտոնյաները մոլորության մեջ են գցում բնակչությանը»․ Մուրադով

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Կայքի թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Նա Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։
Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Կայքի օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։
Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։