
Դիտավորություն չկա. ԳՇ-ն՝ Մուրադովի ընդունելության ժամանակ Ռուսաստանի դրոշը շրջված դնելու մասին. tert.am

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Ընդունելության ժամանակ Ռուսաստանի Դաշնության դրոշը դրվել է շրջված՝ կարմիր, կապույտ, սպիտակ:
Tert.am-ը պարզաբանում խնդրեց ԳՇ տեղեկատվության բաժնից, թե ինչու է արարողակարգում սխալ տեղի ունեցել ու դրոշը դրվել է շրջված:
ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանն ասաց.«Ամեն դեպքում վստահաբար որևէ դիտավորություն չկա»։