«Նիկո՛լ, դե հիմա տես՝ քեզ հեռացնելու պահանջ կա՞, թե՞ ոչ». Իշխան Սաղաթելյան

Արցախյան շարժումից 33 տարի անց, այս պատմական հրապարակում և օրը, մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր լուսավոր էջ:

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր խորը ապտակ տվեցիք իշխանական խմբակին, բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է, ովքեր ասում էին, թե ժողովուրդը համակերպվել է այս վիճակին»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի տկար, ապիկար, սրիկա, ստախոս և սրբություն չունեցող իշխանություն երբեք չի ունեցել, ուստի որքան հնարավոր է արագ պետք է հեռացնել այս իշխանություններին:

«Մենք գիտենք նաև ձեր քննադատությունները, դժգոհությունները, որ մինչև այսօր այս դավաճան իշխանությունը մնում է աթոռին: Բայց սիրելի հայրենակիցներ, մենք ունենք պատասխանատվություն ձեր առջև, ունենք պատասխանատվություն մեր երկրի առջև, և մենք ձեզ երբեք արկածախնդրության չենք  տանելու»,- շեշտեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ծրագրված, համառ, հետևողական  պայքարի արդյունքում են հեռացնելու այս կառավարությանը:

Դաշնակցական գործիչը տեղեկացրեց, որ գումարելու են համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, նախապատրաստական աշխատանքները սկսված են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս