
«Երեկվա իրադարձություններն ինձ հիշեցնում են խորտակվող ռեժիմի վերջին փորձերը` մնալ ջրի վրա». Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ-ն ևս երթով միացել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մինչև ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ոտքի չկանգնի, այս իշխանությունը չի գնա:
«Այո, այլ կերպ, քան համաժողովրդական պահանջը համաժողովրդական պայքարի վերածելն է, մենք չենք տեսնում, թե ինչպես կարելի է հաջողության հասնել: Մինչև ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ոտքի չկանգնի, չհավաքվի հրապարակներում, փողոցներում, այս իշխանությունը չի գնալու և շարունակելու է երկիրը տանել կործանման: Եվ այստեղ շատ կարևոր դերակատարություն ունեն երիտասարդները»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր մարդկանց համոզելու և արթնացնելու խնդիր ունեն:
«Բայց կան բազմաթիվ, հազարավոր արժանապատիվ երիտասարդներ, ովքեր հիմա լսում են և գուցե մտորում են: Այդ մարդկանց պետք է ասել, որ անտարբերությունը հիմա ամենամեծ հանցագործությունն է»,- հավելեց Վարդանյանը:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից երեկվա գործողություններին, ՀՅԴ ՀԵՄ անդամը շեշտեց. «Երեկվա իրադարձություններն ինձ հիշեցնում են խորտակվող ռեժիմի վերջին փորձերը՝ մնալ ջրի վրա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում