Տարեկան Հայաստանում մահանում է 25.000-26.000 մարդ, բայց 2020թ. մահացել է 37.000 մարդ՝ առանց զոհված զինվորների. Հրանտ Բագրատյան

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը հիմնականում վերաբերում էր տնտեսությանը:

«Հիմա նայեք 2020 թվականը 2017թ. համեմատությամբ: Համախառն ներքին արդյունքը 2018թ. աճել է 5.2 տոկոսով, 2019թ.՝ 7.5, իսկ 2020թ.՝ պակասել է 7.5 տոկոսով: Երբ ինքն ասում է՝ դա պանդեմիայի արդյունք է, ասեմ՝ նույն թվականին Ադրբեջանում պակասել է 4.3 տոկոսով, Վրաստանում՝ 5, Ռուսաստանում՝ 3: Երեք տարում աճել է հանքարդյունաբերությունը, մետաղի հանքաքարի արդյունահանումը  հասել է 45 միլիոն տոննայի: Մեր, ծանր տարիներին 8 միլիոն տոննայից ավելի չէինք թողնում արդյունահանել: Մոլիբդենը, որ մեզ պետք է հերիքեր 300 տարի, 30 տարի հետո կվերջանա:

Էս մարդու մոտ աճել է խաղատնային բիզնեսը. 2018թ.՝ 37 տոկոս, 2019թ․՝ 23, իսկ 2020 թվականին մի քիչ կրճատվել է: Ոչ մի դրական շարժ չկա: Այնքան բյուջե չունի, որ եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա: Պարտք ենք բերում, որ թոշակ տանք, ինքը ոչինչ չունի, այդ թվերը սուտ են: Ուրիշ թվեր ասեմ, պարզապես բռնվեք, որ չընկնեք. տարեկան Հայաստանում մահանում է 25.000-26.000 մարդ, բայց 2020թ. մահացել է 37.000 մարդ՝ առանց զոհված զինվորների: 30 տոկոս աճ կա: Տարեկան ունենում ենք 40.000 ծնունդ, անցած տարի եղել է 36247: Ամուսնությունը սովորաբար 16.000 է լինում, անցած տարի եղել է 12.000: Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս