«Նիկոլ, չե՛ս մարսելու, Աննա, չե՛ս մարսելու, ես դա ձեզ խոստանում եմ. չե՛ք մարսելու». Գեղամ Նազարյան

«Սիրելի հայրենակիցներ, դուք տեսաք Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, խլնքոտներին ուղարկում է այստեղ՝ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու դա չես կարող անել, դու տեսնում ես այս բազմությունը և հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու, դու տեսնում ես, որ չնայած ձյանը, չնայած ցրտին՝ այստեղ տասնյակ-հազարավոր մարդիկ են հավաքվել»,-Ազատության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանը ընդգծեց. «Վազգեն Մանուկյանը ասում է՝ ունենք պլան ա, պլան բ, Նիկոլ, դու պետք է անես պլան ցե-ն՝ շատ արագ հավաքես իրերդ և հեռանաս դեպի բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, ինչ արեցիր: Իսկ դու ի՞նչ ես արել, այ մոլագար մարդասպան՝ դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ: Ասում են՝ Նիկոլը կարող էր կանգնեցնել պատերազմը, այո, մի քանի անգամ կարող էր, բայց ամենակարևորը ասեք՝ այս պատերազմը Նիկոլը բերեց և պետք է պատասխան տա: Պետք է պատասխան տա, առաջին հերթին, մեր երեխեքի առաջ, որ հիմա երկնքում են: Նիկոլ, չե՛ս մարսելու, Աննա, չե՛ս մարսելու, ես դա ձեզ խոստանում եմ. չե՛ք մարսելու: Ձեզ թվում էր, ինչ է՝ կգնաք Լոս Անջելեսում և Մոսկվայում կֆռֆռաք, հետո կասեք՝ ժողովուրդ ջան, էժան կարող եք Ստամբուլ գնալ, ո՛չ:

Ես ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ բանակցեք ամենաբարձրակարգ փախստականների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որովհետև նյուրնբերգյան դատավարություն լինելու է: Այդ դատավարությունը լինելու է ոչ թե ձևական, ոչ թե վրեժ, այլ լինելու է ազատ, արդար, որ բացահայտվի ամբողջ թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը, որ եկավ ու մեր սիրուն երկիրը, մեր սիրուն Արցախը կործանեց: Նիկոլ, ինչքան ուզում ես՝ սադրիչ ուղարկիր, ինչքան ուզում ես՝ ԱԱԾ-ական հրավիրի… տղերք, ԱԱԾ-ականներ, ձեզ հետ ի՞նչ է եղել, որ այդ թափթփուկին պաշտպանում եք: Դուք գնացեք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտեք, դուք ասում եք՝ ԱԱԾ-ն պետք է թույլ տա, որ Սյունիքում նկարահանում անեն լրագրողները, իսկ գիտե՞ք՝ գուցե պատճառն այն է, որ վախենում են, որ լրագրողները գնան և մեկի բոստանում հայտնաբերեն այն ձևական խրամատը, որտեղ Աննան ֆոտոսեսիաներ էր անում: ԱԱԾ, գնացեք դա բացահայտեք, մեր տղերքը զոհվում էին՝ Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ: Ֆենվում էր և գնում էր էսինչ մարդու սարքած մեկի բոստանում ֆոտոսեսիաներ էր անում: ԱԱԾ, գնացեք՝ դա բացահայտեք, գնացեք հարցրեք՝ ի՞նչ էիր անում բունկերում, ի՞նչ էիր անում»:

Գեղամ Նազարյանը դիմեց զոհված, վիրավորված, գերի ընկած տղաների ծնողներին, բոլոր ծնողներին, ում որդիները հրաշքով ողջ են մնացել. «Մենք պետք է միասին լինենք, ես ստեղծեցի «Ճշմարտություն՝ հանուն սերունդների» քաղաքացիական նախաձեռնությունը, որ մենք միասին լինենք, միասին դառնանք այս պետության առանցքը, որ այսուհետ այս պետության որոշումները մեր տղերքի կամքով լինեն, որովհետև նրանք զոհվեցին, որ մենք արժանապատիվ ապրենք, ոչ թե այս թափթփուկներին թողնենք ղեկավարեն Հայաստանը: Այնքան  թափթփուկ է, որ կառավարության նիստին կատակ անելու տրամադրություն ունի իր տափակ կատակներով, այնքան ցինիկ է, որ սյունեցուն ասում է՝ շուտով կզգաք, որ մեր կառավարությունը ձեր կողքին է. Սյունեցին արդեն զգաց, բայց զգաց, որ Ադրբեջանի կառավարությունն է իրենից 10-20 մետր հեռու: Մենք պետք է միասին լինենք»:

Տեսանյութեր

Լրահոս