«Պետք է ուժեղացնել ճնշումը, շարունակել պայքարն այնքան, մինչև սա չհեռանա». Էդուարդ Շարմազանով

«Հայրենիքի փրկության շարժմումը» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել, որին ներկա է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ոչ միայն «Հայրենիքի փրկության շարժմումը», այլև հայ ժողովուրդը պետք է չհանդուրժի հողատու, դավադիր իշխանության գոյությունը՝ ՀՀ-ում: Այս մարդկանց բազմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կեղծ, ֆեյքային, իշխանական պրոպագանդա է այն թեզը, որ հանրության մեջ չկա ըմբոստություն, հրաժարականի պահանջ, դրանք սուտ են:  Նիկոլ Փաշինյանը մնացել է իր թիմակից 10-20 հոգու, մեկ էլ զոռով-շառով շահագրգռված մարդկանց, իրեն սատարողների հույսին: Կարծում եմ, որ պետք է ուժեղացնել ճնշումը  և օրինական քաղաքական բոլոր գործիքակազմն օգտագործել՝ օր առաջ այս կործանարար իշխանությունից ազատվելու համար, և կլինի անձրև, արև թե ձյուն, դա կապ չունի, սա քաղաքական պայքար չէ: Այսօր արցախյան պայքարի 33-րդ տարեդարձն է, և մեր քաղաքացիներն այսօր  ևս մեկ անգամ ապացուցելու են, որ Արցախյան շարժումը չի մարել, սա Արցախյան շարժում 2 է, և այն պետք է ավարտվի հայ ժողովրդի հաղթանակով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս