Արցախում ինտրիգը շարունակվում է. Արայիկ Հարությունյանը խոստովանել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։

Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել։

Թերթի տեղեկություններով, Արցախի քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց փորձում են մեկուսացնել և ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728