Բաժիններ՝

Samsung-ը զարմացնելու է դուրս եկող-շարժվող տեսախցիկով նոր սմարթֆոնով

Կարծես թե Samsung-ը մտածում է այնպիսի տեսախցիկով սմարթֆոն ստեղծելու մասին, որը կարող է մասամբ դուրս գալ և պտտվել 180 աստիճանով: Դա հնարավոր է դառնում երեք օպտիկական բաղադրիչներով, ինչպես նաև պատկերի սենսորներով և ֆլեշով ստանդարտ դիզայնի շնորհիվ:

Բարձրացման մեխանիզմը թաքնված է սարքի «մարմնում»՝ այս դեպքում սմարթֆոնի հետևի վահանակի տեսքը ոչնչով աչքի չի ընկնում։ Բայց երբ մարդը ցանկանում է սելֆի անել կամ ինչ-որ մեկի հետ շփվել տեսազանգի միջոցով, շարժական մոդուլը բարձրանում է և շրջվում դեպի օգտագործողը:

Ընդհանուր առմամբ, գաղափարը հետաքրքիր է, չնայած գործնականում պտտվող տեսախցիկն այնքան էլ հիմնավոր չի թվում: Կորպուսից դուրս եկող մեխանիզմը բավականին խոցելի լուծում է ձգվող տարրի վրա տեղակայված օպտիկական բաղադրիչների և սենսորների համար: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ շատ ընկերություններ վերջերս մտածում էին այն մասին, թե ինչպես այս մեխանիզմը ներդնել իրենց սարքերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728