Բաժիններ՝

Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից

Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից: Այդ մասին վկայում են «Ուկրէներգո» ընկերության կայքում զետեղված տվյալները:

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Յուրի Վիտրենկոն հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանից եւ Բելառուսից էլեկտրաէներգիայի ներմուծման «խելամիտ սահմանափակումների» օգտին: Նաեւ նա հանդես է եկել ՌԴ-ի եւ Բելառուսի հետ էներգահամակարգից անջատվելու օգտին, հայտարարելով, որ Կիեւին անհրաժեշտ է միանալ եվրոպական էներգահամակարգի հետ: «Ռուսաստան. արտահանում 0 մեգավատ/ժամ, ներմուծում՝ 200 մեգավատ/ժամ»,-հաղորդվում է կայքում զետեղված ինֆոգրաֆիկում:

Ազգային հանձնաժողովը, որը պետական կանոնակարգում է իրականացնում էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտներում, 2020 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում 2021 թվականի հունվարի 1-ից չեղարկել է օրենսդրության իրագործման այն նորման, որը նրան իրավունք է տալիս, մասնավորապես, վերացնել Էներգաընկերակցության անդամ չհանդիսացող երկրների հետ էլեկրաէներգիայի ներմուծման-արտահանման մասով միջազգային հատումների բաշխման աճուրդները:

Դա թույլ է տվել թրեյդերներին՝ էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից եւ Բելառուսից:

Ուկրաինան հունվարի 3-ին վերսկսել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Բելառուսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս