Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանի խոսքով՝ այսօր Հայաստանի կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում՝ տարածաշրջանում եղած մարտահրավերները դիմակայելու, սակայն նախադրյալներ կան:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ ոչ:
Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը:
Թող արագ ազատեն դաչաները. էդտեղ Նիկոլը չպիտի ապրի, այլ Արցախի փախստականները. Գառնիկ Իսագուլյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», բերման ենթարկելու փաստին, պնդեց, որ Արցախյան 2-րդ պատերազմում հայկական կողմը Դավիթ Գալստյանի մատակարարած զենքի պատճառով չի պարտվել:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
Աստղագիտության ու տիեզերագնացության արդի հարցերը լուսաբանող հեղինակավոր «Astronomy» ամսագիրը, որն իր բովանդակային ուղղվածությամբ ամենատարածվածն ու ընթերցվողն է աշխարհում, 2020թ. դեկտեմբերի համարում հատուկ հոդված է նվիրել 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
168.am-ը գրել էր, որ հունվարի 22-26-ն Իրան գործուղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցի վերջին օրն իրանական կողմի նախաձեռնությամբ պետք է այցելեին կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չէր կայացել:
Տիգրան Քոչարյանը՝ նոյեմբերի 9-ին հաջորդած իրադարձությունների մասին. ՈՒՂԻՂ
Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում երկրի մայրաքաղաք Նեյփիդոյի պատգամավորական կեցավայրում:
Մխիթար Հայրապետյանը խոստանում է խոսափող անջատել և նկատողություն անում Արթուր Իշխանյանին
Միքայել Նահապետյանն անվտանգության հարցով ԱԺ-ի քննարկումը համարում է ընդամենը քարոզչություն
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին:
«Որքան էլ թվա, թե ես սուր խոսացող անձնավորություն եմ, ամեն դեպքում ես մինչև վերջ փորձեցի կամուրջները չայրել: Ես սկզբունքորեն մի պահանջ էի ներկայացրել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա դուրս գա և տեսախցիկների առջև հայտարարի, որ այո, մենք ունենք աղճատված գիտություն, աղճատված աստիճանավորման համակարգ, ուստի պետք է գրագողին հաստատենք ռեկտորի պաշտոնում, որով նա կչեղարկեր 2018 թվականի օգոստոսին հայտարարությունը, որ գրագողն իրավունք չունի դառնալու ռեկտոր: Ցավոք, նա քաջություն չունեցավ նման հայտարարություն անելու համար, նման վերադասի հետ ես պարզապես ցանկություն չունեի աշխատելու»,- պատասխանեց նա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացառում է ԲՀԿ-ի ու իշխող «Իմ քայլ»-ի համագործակցությունը կամ հուշագրի ստորագրումը՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճանապարհին:
Արշակ Զաքարյանի և Տիգրան Չոբանյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Հարգելի՛ պատգամավորներ, պետք է հեռանաք, եթե այս Կառավարությանը չեք կարողանում ստիպել ավելացնել գիտության ֆինանսավորումը». Արթուր Իշխանյան
Մխիթար Հայրապետյանը երազելուց հետո խոսում է նաև թռիչքից. ըստ երևույթին, քայլելն այլևս արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց 2018-ին «քայլելով» իշխանության եկած պաշտոնյաների կառավարությունն այս երեք տարիների ընթացքում, ու հիմա արդեն պատգամավորն ու իր թիմը պատրաստվում են թռիչքի:
Արա Վարդանյանը՝ ձերբակալությունների և ընդդիմության քայլերի մասին. ՈւՂԻՂ
Չեմ հավատում, որ որևէ քաղաքական ուժ կարող է Փաշինյանից պորտֆել վերցնել ու հետը գնալ ընտրությունների
Նիկոլն ու Աննան նույն մարդն են, մտածում են նույն կերպ ու ատում են ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվում են 770 քաղաքացի։
Նիկոլ, ես քեզ հրավիրում եմ բանավեճի, քո որևէ «կռուտիտ» չի անցնելու. Նաիրա Զոհրաբյան
Եթե գիտությունը չզարգանա, կրթությունը կմնա էսպես միջակ վիճակում. Արամ Փախչանյան
Փողը գիտության մեջ ներդնող կապող օղակը երկրում չկա. Էրիկ Սարգսյան
«Արվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք ի վնաս են գիտության զարգացմանը». Գևորգ Սաֆարյան
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։