Կառավարման համակարգում աննախադեպ իրավիճակ է ձևավորվել՝ նորերը փնթի են ու լկտի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարման համակարգում աննախադեպ իրավիճակ է ձեւավորվել՝ նորերը փնթի են ու լկտի․ կարող են ցանկացած անօրինական բան անել, առանց երկար մտածելու եւ անհանգստանալու, որ հետագայում դրա համար պատասխան են տալու։

Իսկ հները հույսները կտրել են, որ սրանք մի բան կսովորեն կամ օրինապաշտ կլինեն, ուստի, երբ անօրինական հրահանգներ են ստանում եւ ստիպված են դրանք կատարել, զգուշության եւ ինքնապահովագրման հետաքրքիր մեխանիզմներ են մտածել։

Նրանք կա՛մ որոշումներում հատուկ շեշտում են, որ այսինչ քայլը, որոշումը, գործողությունը կատարում են վերադաս այսինչի հրահանգով, կա՛մ, եթե շատ անօրինական քայլ է, որը կարող է հետագայում իրավական հետեւանքներ ունենալ իրենց համար, Մալբրի համակարգում գրառում են անում՝ ներկայացնելով ստացած հանձնարարականն ու դրա անօրինական լինելու հիմքերը։

Հիշեցնենք, որ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգում յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր անձնական ըքաունտը, որով ստանում է գրություններ եւ պատասխանում դրանց։ Բացի դա՝ այս համակարգում ցանկացած գրառում հնարավոր չէ ջնջել, ամեն ինչ պահվում է եւ կարող է հետագայում որպես «գրավոր ապացույց» օգտագործվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728