Բաժիններ՝

«Առանց Մեսսիի՝ շատ բան հնարավոր չէ անել: Մենք պետք է հարգենք այդպիսի մարդկանց»․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բարձր է գնահատել հարձակվող Լիոնել Մեսսիի խաղն «Ատլետիկի» խաղում (2:1), ինչպես նաև խոսել է արգենտինացու մասին մամուլում տեղ գտած հրապարակումներից:

«Ես չեմ նկատել, որ Լեոն ավելի մոտիվացված էր, քան մյուս օրերին: Նա հաղթող է, ով միշտ ցանկանում է ցույց տալ իր արժեքը:

Իհարկե, աղմուկը լրատվամիջոցներում կարող է ազդել… Այս ակումբում անհրաժեշտ է հարգել Լեոյի նման կարևոր մարդկանց:

Այն, ինչ արվում է չարամիտ դիտավորությամբ, կարող է վնասել նրան: Կարևոր է միավորվել և կենտրոնանալ մեր աշխատանքի վրա: Բոլոր նորությունները պետք է մի կողմ դնել:

Լեոն խաղացող է, որը թիմին տալիս է շատ ստեղծագործականություն և արդյունավետություն: Առանց Լեոյի՝ չենք կարողանա շատ բանի հասնել»,- ասել է Կումանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728