Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 143, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 143 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 231-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3089 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Փետրվարի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 772 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3861-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 535 է, ընդհանուր առողջացածներինը՝ 158 335, փաստացի բուժվողներինը՝ 5035 (մեկ օրում նվազել է 400-ով): Մեկ օրում արվել է 1921 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 651914 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728