ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է ԵԺԿ պաշտոնական կայքը:

«ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների և աճյունների փոխանակումը, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաև Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաև կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը», – ասվում է ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728