«Ադրբեջանցիները եկել են մեր գյուղի վերևը, դե, գյուղից 4 կմ վերև է։ Մեր հայկական դիրքերից 5 մետր հեռավորության վրա են։ Մարզպետարանից էլ են եկել, Կապանի քաղաքապետն էլ է եկել։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր սահմանն է, եկել ենք, մեր սահմանի վրա նստել ենք։ Այդ կրակոցներից գյուղը չի վնասվել, անկանոն են կրակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագարակ գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին:
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանները, ըստ որի կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երբրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները, գրում է minval.az-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին:
Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները, որտեղ իրենց հանգիստը կանցնեն եւ վերականգնողական փուլ կանցնեն բանակից զորացրվածները, որտեղ հոգեբանական բարձրակարգ օգնություն կստանան ոչ միայն զինվորները, զինվորականները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամենը, զոհված զինվորականների ընտանիքի անդամները:
««Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (հայտնի «Պատրոն Դավիթ» մականվամբ) հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՊՆ–ի հետ կատարած զենքի գործարքի շրջանակում իրեն առաջադրված մեղադրանքին։
Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռեւանշիստներից» եւ «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստն այն է, որ ադրբեջանցի ամենախանդավառ երաժշտասերները փորձեցին այս ստեղծագործության հեղինակությունը վերագրել Ֆիկրատ Ամիրովին: Երեք օր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ավարտեց այս շինծու վեճը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ամիրովը ոչ մի կապ չունի այս հայկական ստեղծագործության հետ»:
17-ամյա Արտակ Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին է և շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար անհրաժեշտ գումար այս պահին ընտանիքը չունի:
ՌԴ-ի ռազմածովային ուժերի նվերի ջոկատը մտել է Արաբական ծով «Աման-2021» զորավարժությունների ծովային փուլին մասնակցելու համար:
Վերջին երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ին, ՀՀ-ում գրանցվել է 110 հետցնցում։ Դրանք բոլորն էլ շատ թույլ են եղել, սակայն հնարավոր է Նուբարաշեն գյուղում կամ Էրեբունի վարչական շրջանում ապրող բնակիչները զգացած լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։
Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին:
Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 10-ից 12-ը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո՝ 2020թ. դեկտեմբերի 22-ին, ավելի քան 100 փաստաբան պետական դավաճանության մասին (ՔՕ 299-րդ հոդված) հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը 33 տարեկանում ստացել է դոկտոր-պորֆեսորի կոչում:
Ես չեմ կարծում, թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով, քանզի իրենք շատ լավ գիտեն, թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար և ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել, որից պետք է միայն և միայն սովորել:
Հայաստանում փետրվարի 5-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Հաջորդ երկրաշարժը չուշացավ. փետրվարի 13-ին երկրաշարժ գրանցվեց Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին: Այդ մասին գրում է New York Times թերթը։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը սոցցանցերում գրությամբ անդրադարձել է Արցախյան 44 օրյա պատերազմին:
Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է:
«Վերջին տարիներին մեր հ/ը սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ և հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ»,- մասնավորապես գրված էր նամակում: