Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Գեղամ Նազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես ատելության դրսևորում։
Մյանմայի զնվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված շուրջ 400 մարդու, ներառյալ Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (ՀԺԱԼ) կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:
Վստահաբար՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում ԱՄՆ դիվանագետների աչքից չեն վրիպել և այսօր էլ չեն վրիպում Հայաստանում տեղ գտնող ակնհայտ քաղաքական հետապնդումները, դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումները, դատավորների կառավարելիության նպատակով շրջանառության մեջ դրվող օրենքների նախագծերը։ Այլ հարց է երկարատև լռությունը, կամ երբ և ինչ նպատակով այն օգտագործվեց և ինչ նպատակով դեռ կօգտագործվի։
Անուշ Բեղլոյանը մանրամասնում է իր աղմկահարույց հայտարարությունը՝ ՈւՂԻՂ
աշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։
Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 4-ին և 5-ին՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը դեռևս պահպանվում է, այսինքն՝ այն հայտարարողները կարծում են, որ առկա է դրա համար հիմք ծառայող 6 հանգամանքներից առնվազն մեկը։ Ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի 2րդ հոդվածի այդ հիմքերը 6-ն են՝ պատերազմ, պատերազմի վտանգ, ՀՀ տարածքի ռմբակոծում, ՀՀ ԶՈՒ-երի վրա հարձակում, երրորդ պետության տարածքի օգտագործում ՀՀ դեմ հարձակվելու համար։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել:
Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:
Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Երեկ Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Նիկոլ Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, փորձում է փոփոխություն կատարի»,- այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դատական օրենսգրքում կատարվող փոփոխություններին:
Արցախում փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Օրերս համացանցում լուր էր տարածվել, որ 15-ամյա մի տղա է կորել՝ Հրաչյան, հետո տարածվեց բոթը՝ փրկարարները Հրազդանի կիրճում ծառից կախված հայտնաբերել են որոնվող 15-ամյա Հ․Ն․-ի դին։
ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար:
Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին քիչ առաջ կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը՝ բերման ենթարվածների մեջ էր նաև ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախի ինքնապաշտպանական մարտերին իր կյանքը տվեց նաև Հայաստանի լավագույն լուսային օպերատորներից մեկը, Հայաստանի երգի պետական թատրոնի լուսային օպերատոր Էդգար Համլետի Իրադյանը:
Հայաստանում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը անցկացվում է «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն:
Փետրվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 144,2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա Արմեն Մոսինյանին և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
Վերաքննիչ դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորման միջնորդությունը․ ՈՒՂԻՂ