
Արցախի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվել է Հայաստանի երգի պետական թատրոնի լուսային օպերատորը

Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախի ինքնապաշտպանական մարտերին իր կյանքը տվեց նաև Հայաստանի լավագույն լուսային օպերատորներից մեկը, Հայաստանի երգի պետական թատրոնի լուսային օպերատոր Էդգար Համլետի Իրադյանը:
Էդգարը 35 տարեկան էր, պատերազմի առաջին օրերին կամավորագրվեց և կռվեց ամենաթեժ կետերում՝ Ջրականից (Ջաբրաիլ) մինչ Հադրութ: Վերջին անգամ հարազատների հետ կապի դուրս եկավ հոկտեմբերի 13-ին, որից հետո ավելի քան 100 օր սպասում էինք հրաշքի, ավաղ…
Թատրոնի ողջ անձնկազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում մեր հերոսի ընտանիքին, հարազատներին և 3 հրաշք զավակներին։
Հավերժ փառք և խոնարհում
Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախի ինքնապաշտպանական մարտերին իր կյանքը տվեց նաև Հայաստանի լավագույն լուսային…
Posted by Հայոց Ազգային Բանակ on 2021 թ. փետրվարի 2, երեքշաբթի