
«Անդրանիկի գլխավորությամբ ֆիդայիներն սպանեցին և գլխատեցին Խալիլին՝ լուծելով Սերոբի վրեժը». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«1899թ․ դավաճանի ձեռամբ թունավորվեց հայոց պաշտպան Աղբյուր Սերոբը։ Սերոբի մահվանից միայն 1 ամիս անց ֆիդայիներն իմացան, որ Բշարե Խալիլի հրամանով Սերոբին թունավորել է դավաճան Ավեն։ Սպաղանաց Տոնո Մակարը, Հարությունը և Անդրանիկը մեկնում են Գեղաշեն, ներխուժում Ավեի տուն, սպանում Ավեին հյուր եկած 4 քրդերին, ապա արդեն՝ հենց Ավեին, նրա կնոջը և բոլոր երեխաներին։ Հաջորդիվ արդեն Անդրանիկի գլխավորությամբ ֆիդայիներն սպանեցին և գլխատեցին Խալիլին՝ լուծելով Սերոբի վրեժը։ Ժողովրդական երգն այսպես է բյուրեղացրել պատմությունը՝
«Անդրանիկ, Գևորգ երդում տվեցին,
Անարգ թշնամուց վրեժ լուծեցին․
Խալիլ փաշայի գլուխ կտրեցին,
Մատնիչ Ավեի ցեղը ջնջեցին»»: