Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն:
Փարիզում Սենա գետի մակարդակը, անձրևների հետևանքով, բարձրացել է:
«Այստեղ ապագա չկա, քանդեցին սաղ…». քաղաքացիներն արտագաղթում են
Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են կորոնավիրուսի թեստավորման նոր լաբորատորիաներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա:
«Գույքահարկն ավելանալու է: Եթե մենք նայում ենք նպատակի տեսանկյունից, նպատակն այն է, որ այդ գումարները պետք է ծախսվեն տվյալ համայնքի բարեկարգման և այլ ուղղություններով: Այսինքն՝ մենք չենք տեսնում կոնկրետ ծրագիր, թե ո՞ր ուղղությամբ է այդ գումարը ծախսվելու, և շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ենթադրելու, որ դա դարձյալ ուղղվելու է պարգևավճարների տրամադրմանը, բյուջեն մսխելուն (կապ չունի՝ համայնքայի՞ն բյուջե, թե՞ ընդհանուր բյուջե):
«Իրանում նախագահ Ռուհանիի կառավարման շրջանում լուրջ տնտեսական խնդիրներ եղան՝ ավելի շատ կապված ամերիկյան պատժամիջոցների, ինչպես նաև վարած քաղաքականության հետ, իսկ ազգայնական, պահպանողական շրջանակները սկսեցին դժգոհել նրա վարած արտաքին քաղաքականությունից՝ հենց արցախյան պատերազմի ժամանակ, երբ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արախչին չհաջողված այց ունեցավ տարածաշրջանային երկրներ: Նրա որդեգրած դիրքորոշումը գնահատվեց նաև՝ որպես Իրանի անվտանգային խնդիր: Ընդհանուր ներքաղաքական խնդիրներից ելնելով՝ ավելի հավանական է պահպանողական թեկնածուներից որևէ մեկի իշխանության գալը: Լա՞վ կլինի, թե՞ վատ՝ կապված է ՀՀ-ի կողմից Իրանի հետ տարվող աշխատանքներից»,- ասաց Գարիկ Միսակյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի «Կայթ» խմբի մենահամերգով։
Հունվարի 21-ին 168.am-ը ՀՀ Գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրմամբ. «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը պատերազմական գործողությունների ընթացքում Մատաղիսի զորամասում, զորամասի հրամանատարության և մասնավորապես՝ Սևակ Աբրահամյանին առնչվող քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ: Եթե մեր ստացած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա, խնդրում ենք, չխախտելով նախաքննության գաղտնիությունը, հայտնել, թե ինչ հոդվածներով է հարուցվել քրեական գործը, կա՞ արդյոք առաջադրված մեղադրանք և ում նկատմամբ»։
Հասարակության մի շերտ կա, որ բոլոր ժամանակներում ասում է` «…մենք մեր գործով ենք զբաղված, և քաղաքականությամբ չենք զբաղվում` ոչ մեկի հետ գործ չունենք…»: Վիճելի և զավեշտալի է տվյալ պնդումը, բայց փաստն այն է, որ շատ կան այդպիսի մարդիկ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12․000 ժամի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն անցած օրվա ընթացքում ավելացել է 110,4 հազարով, գրանցվել է 1789 մահ:
Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր և մյուս վարչական շրջաններում մինչև 3 օր ժամկետով: Այսպիսով՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության, կտուգանվեն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Թել-Սել» ընկերությունը համագործակցում են ավելի քան 10 տարի` վճարահաշվարկային գործարքների սպասարկման շրջանակներում: 2020թ. սկսեց համագործակցել նաև փաստաթղթավարկային գործառնություններով:
Քրդերեն լեզվի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ:
63-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի կալանավորումներով սկիզբ դրվեց Արցախի հանձնմանը. Գ. Իսագուլյան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Նյու Յորքի եւ նրա շրջակայքի օդանավակայաններում փետրվարի 1-ին պլանավորված ավիաչվերթերի մեծ մասը չեղարկվել է՝ սպասելով ձնաբուքի: Այդ մասին է վկայում FlightAware կայքում զետեղված տեղեկատվությունը, որը հետեւում է օդանավերի երթեւեկությանը։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման՝ թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։
Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։
Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով այնպես արեցին, որ հանրությունը դադարեց հավատալ պետական կառույցներին: Ու եթե կրկին որևէ ռազմական իրավիճակ լինի, ոչ ոք չի հավատալու ՊՆ-ի խոսքին, պետական կառույցների տարածած տեղեկությանը, փնտրելու են այլ ճանապարհներ՝ վստահելի տեղեկություն ստանալու համար:
Լիբանանի հարավային շրջաննեում Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատ է խոցվել դիմադրության մարտիկների կողմից: