
Արծաթի գինը բարձրացել է մետաղադրամի 1 ունցիայի դիմաց 30 դոլարից վեր

Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) արծաթի գինը 12,8 տոկոսով բարձրացել է եւ հասել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30,35 դոլարի առավելակետին, վկայում են առեւտրական հարթակի՝ Երեւանի ժամանակով 12:12-ի տվյալները:
Վերջին անգամ արծաթի գինը մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30 դոլարից բարձր է եղել 2013 թվականի փետրվարին: Երեւանի ժամանակով 12:34-ին արծաթի գինը դանդաղեցրել է աճը մետաղադամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 29,79 դոլար (+10,7 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: