«Պետք է անցնենք ռեալ գործողությունների». ԿԳՄՍ նախարար
Ընդամենը ամիսներ առաջ Հադրութից մինչև Տորոնտո հայկական աշխարհն ուներ միասնական իդեաներ, միասնական խնդիրներ։ Այլ հարց է՝ լա՞վ էինք աշխատում, թե՞ վատ։ Հիմա այդպիսիք չկան, և արհեստական իդեաներ հնարել հնարավոր չէ։ Հիմա մենք ընդանրապես ոչ մի միավորող գաղափար չունենք։ Իսկ հաշվի առնելով մեր գենետիկ հակվածությանը արտագնա կյանքին՝ հեռանկարը հաշվարկելը դժվար չէ։ Հեռանկարը՝ չաշխատելու դեպքում։
Հռիփսիմե Առաքելյանը՝ վերջին բացահայտումների մասին. ՈւՂԻՂ
Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:
«Վերջին 2 տարում 4 անգամ պետբյուջեից ավելացվել է ռազմարդյունաբերության ֆինանսավորումը». Հակոբ Արշակյան
«Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի է, անկեղծ եմ ասում: Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիիում, որից հետո նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տարամագծորեն ամեն ինչ մի քանի անգամ փոխվել է՝ ըստ Պաշտպանության նախարարության տեղեկության: 44 օրերի ընթացքում տեղեկությունը բացառապես ստացել եմ ՊՆ-ից, բացառապես Գլշավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից: Հիմա ուսումնասիրել է պետք, մենք ուզում ենք անմիջապես բոլորս գտնենք ճշմարտությունը, ես ամեն օր ուսւմնասիրում եմ առանձին դրվագները, լիքը դրվագներ կան՝ իմ ուղեղում չի տեղավորվում»:
Պետական պարտքը, որ վերցնում ես, այն պետք է նաև կարողանաս սպասարկես. Գարեգին Մելքոնյան
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «տապալված» հայ-չինական հարաբերություններին․ «Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները:
Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ցավոք, հայկական կողմն Արցախի պատերազմում պարտվել է, ինչը պետք է հանգամանորեն ուսումնասիրվի:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Ռուսաստանը հույս ունի, որ Եվրամիության հետ հարաբերություները կբարելավվեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցի արդյունքում, որը պլանավորված է փետրվարի 4-6-ը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկ-մոդուլային ավանը:
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր տնտեսության մեջ կայուն աճ ունեցող ճյուղերից է ծխախոտի արտադրությունը, որը 2019 թվականին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 2,9 տոկոսը, իսկ արդյունաբերական արտադրանքի՝ 9,1 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 292 մլն ԱՄՆ դոլարի սիգար և սիգարետ (Տե՛ս Աղյուսակ 1․-ը), որը կազմում է ընդհանուր արտահանման 10,3 տոկոսը, այսինքն՝ ծխախոտի ոլորտը հանդիսանում է Հայաստան արտարժույթ բերող ոլորտներից մեկը։ Հայաստանից ծխախոտ է արտահանվում Իրաք, Սիրիա, ԱՄԷ, Վրաստան, ՌԴ, Ուկրաինա և այլ երկրներ (Տե՛ս Աղյուսակ 2․-ը)։
Հայաստանում առաջին անգամ տրանսֆերային գնագոյացման ստուգում կիրականացվի։ Պետական եկամուտների կոմիտեում կայացել է հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, որոնց համաձայնությամբ ընկերությունը մասնակցելու է փորձնական ծրագրի։
Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն․ լսումներ՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088-ի:
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնա»-ի դեմ խաղը դժվարին է համարում:
Զինվորականները հսկում են Յանգոնի վարչակազմի շենքի շրջակայքը, որտեղ տեղական ժամանակով փետրվարի լույս 1-ի գիշերն իշխանությունն անցել է զինված ուժերի հրամանատարության ձեռքը:
Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն փետրվարի 1-ին շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է․ «Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ, մեր թշամիների աջակցությամբ, որոշ շահարկումներով ու հանցավոր ինքնավստահության արդյունքում ձեռք գցած իշխանությունդ հարատև չէ և չի փրկելու քեզ ու քո ուսապարկերին արդարադատության և ժողովրդի դատաստանից:
Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։ 07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։
Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի:
Հարցին, թե արդյոք Արցախի նախագահը քաղաքական ուժերին ներկայացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվություն եւ ընդհանրապես, ինչպես են վերաբերում, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրվում է միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եվ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձ հրապարակեց, որտեղ նաև նշեց, որ բոլոր կարևոր հարցերը պետք է արժանանան Անվտանգության խորհրդի համաձայնությանը։