Բաժիններ՝

Բնությունը բիզնեսում․ կանաչ ներգաղթ

Եթե նախկինում բնապահպանության մասին խոսում էին հատուկենտ մարդիկ, ապա այսօր՝ ամեն երկրորդը։ Օր օրի ավելի շատ մարդ է ցանկանում կանգնել մայր բնության կողքին ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է։ Սակայն այս անգամ հասարակության կողքին կանգնեց նաև բիզնեսը։ Ամեն օր ավելանում է այն բրենդերի քանակը, որոնք միանում են կանաչ շարժմանն ու իրենց արտադրանքը համապատասխանեցնում են բնապահպանության գոնե տարրական կանոններին։ Բացի արտադրանքից, շատերը նաև սոցիալական արշավներ են կազմակերպում, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռեն այս հույժ կարևոր խնդրին։

Կան բրենդեր, որոնց արտադրանքն ու իրականացրած ակցիաներն իսկապես արդյունավետ են։ Բնապահպանական ակցիաներն ու բրենդափոխությունը բավականին արդյունավետ դարձան ավելի ստեղծարար արտադրանք ստեղծելու արշավում։ Ներկայացնենք մի քանի բրենդեր, որոնք ամբողջովին փոխեցին տվյալ ինդուստրիայի ուղղությունն ու արդեն քարացած պատկերացումները։

18+  ֆիլմարտադրություն

Մեծերի համար նախատեսված PornHub կայքն ընդհանրապես աչքի է ընկել իր սոցիալական բարձր պատասխանատվությամբ ու բավականին արդյունավետ ակցիաներ իրականացնելով։ Մարդիկ դեռ հիշում են Կորոնավիրուսի օրերին PornHub-ի նվերը ժանրի սիրահարներին։ Որպեսզի ինչ-որ կերպ մոտիվացնի մարդկանց, որ տանը մնան, նա պրոմիում բաժանորդագրությունը դարձրեց անվճար բոլորի համար։  Սակայն քչերը գիտեն, որ հարթակը նաև բազմաթիվ բնապահպանական ակցիաներ է իրականացրել։

Օգոստոսի վերջին հարթակը թողարկեց «Ամենակեղտոտ պոռնոն» վերտառությամբ մի հոլովակ, որը նկարահանված էր աշխարհի ամենաաղտոտված ծովափերից մեկում։ Նպատակը՝ ուշադրություն հրավիրել ծովափերի ու օվկիանոսի աղտոտվածությանը։

Նորաձևության ինդուստրիա

Այս ոլորտում բնապահպանական ակցիաները սկսվել են ավելի վաղուց։ Բանն այն է, որ այս ոլորտն ամենաշատն էր բնությանը վնաս հասցնում, բնական կաշվից հագուստներով ու աքսեսուարներով, մորթիներով և այլն։ Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին հրաժարվել հագուստներ կարել կենդանական ծագման նյութերից։ Ավելի շատ ուշադրություն էր դարձվում արհեստական նյութերին, վերջերս նաև՝ թափոններին։ Այո, հիմա աղբից պատրաստված հագուստը կարող է ավելի նորաձև լինել։ Ընկալման հարց է։

Այս ակցիային միացան Zara-ն, Levi’s-ը, Adidas-ը և այլն։

Անծուխ ինդուստրիա

Ծխախոտի տաքացման համակարգերը փոխեցին մարդկանց պատկերացումները մի երևույթի մասին, որը հարյուրամյակներ շարունակ  գրեթե փոփոխության չէր ենթարկվել։ Խոսքը ոչ այնքան օգտակար մի զբաղմունքի՝ ծխելու մասին է։ Այրելու փոխարեն ծխախոտը տաքացնելու նորարարական մոտեցումն իր արտացոլումը գտավ ոչ միայն տեխնոլոգիական աշխարհում Սարքի օգտագործման ընթացքում չի արտադրվում բոլորին քաջ ծանոթ սիգարետի ծուխը, ինչը բնապահպանական տեսանկյունից նույնպես մեծ առաջընթաց է։ Փոխարենը արտադրվում է աերոզոլ՝ թութունի գոլորշի։

Այժմ, Հայաստանում ևս կա հնարավորություն առանց լրացուցիչ թափոն ստեղծելու գնել նոր մոդել։ Հին սարքը (IQOS 2.4 PLUS կամ IQOS 3․0) հանձնվում է վերամշակման։ Գնորդն էլ հավելավճարով վերցնում է ծխախոտի տաքացման էլ ավելի ժամանակակից սարք։  Կազմակերպության կողմից ծավալած վերամշակման արշավի մասին կարող եք կարդալ IQOS պաշտոնական կայքում:

Կոսմետիկա

REN Skincare՝ օծանելիք և կանացի խնամքի միջոցներ արտադրող ընկերությունը հրաժարվել է իր արտադրանքը փորձարկել կենդանիների վրա, օգտագործել կենդանական ծագման հումք, իսկ տարաները արտադրում են վերամշակված պլաստիկից։ Այս բրենդին են հետևել խնամքի և գեղեցկության ոլորտի հսկաները՝ LUSH, WET’N’WILD, E.L.F, NYX և այլոք․ շատերը ներկայացված են նաև ՀՀ-ում։

Հայաստանում բնապահպանության թեման փողոցից բիզնես տեղափոխվեց դանդաղ, բայց ավելի օրգանիկ քայլերով։

Կանաչ տարածություն առաջինը մուտք գործեց կարմիր բրենդերից մեկը՝ ՎիվաՍելլ ՄՏՍ ընկերությունը։ Նա հավաքում էր Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների թերթիկները, վերամշակում դրանք ու դրանից թուղթ արտադրում։ Հենց այդ թղթերով էր իրականացվում ընկերության նամակաշրջանառությունը։

Ընկերությունը նաև համագործակցում էր FPWC բնապահպանական ընկերության հետ, և բազմաթիվ բնապահպանական ակցիաներ է ֆինանսավորել։

Ավելի ուշ կանաչ պայքարին միացավ նաև լիքը կանաչ ունեցող կառույցներից մեկը՝ Ամերիա բանկը։ Երբ բացվեց Կամար բիզնես-կենտրոնը, ընկերության այցեքարտերից մեկն էր դարձել տարածաշրջանի ամենախոշոր կանաչ  պատը։

Աղբի վերամշակման ու բազմակի օգտագործման հիանալի օրինակներ են Bamboost և Թափոն նախաձեռնությունները։ Երկուսն էլ լավ մտածված բիզնես նախագծեր են։ Առաջինը բազմակի օգտագործման խմելու ձողիկներ են` պատրաստված բամբուկից։ Երկրորդը հեռախոսային հավելված է, որի միջոցով կարող եք ազատվել Ձեր գրասենյակում կամ տանն առկա թղթի թափոններից, որոնք հետագայում գնում են վերամշակման ու  երկրորդ կյանք են ստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս