«Սա արհամարհական է և պետք է անհապաղ դադարեցվի»․ արքայազն Ուիլյամը՝ ԱՊԼ-ում ռասիզմի մասին
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ արքայազն Ուիլյամը խոսել է Պրեմիեր լիգայի խաղացողների նկատմամբ ռասիստական դրսևորումների աճող դեպքերի մասին:
«Ռասիստական վիրավորանքները՝ խաղադաշտում, տրիբունաներում կամ սոցիալական ցանցերում, արհամարհական են և պետք է անհապաղ դադարեցվեն:
Մենք բոլորս պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որում նման վիրավորանքներն անընդունելի կլինեն, և նրանք, ովքեր նախընտրում են ատելություն և տարաձայնություններ տարածել, պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համար: Այս պատասխանատվությունը տարածվում է այն հարթակների վրա, որտեղ ներկայումս այս տեսակի գործունեության մեծ քանակություն է տեղի ունենում:
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին և կազմակերպություններին, որոնք շարունակում են ամենախիստ կերպով բարձրաձայնել և դատապարտել այդ վիրավորանքները»,- ասել է Քեմբրիջի դուքսը:
Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Ակսել Թուանզեբեն և Էնթոնի Մարսիալը, «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը և «Վեսթ Բրոմվիչի» խաղացող Ռոմեն Սոյերսը ռասիզմի են բախվել սոցիալական կայքերում:
Մեծ Բրիտանիայում ցանկանում են սկսել սոցիալական ցանցերում իրավական պատասխանատվության ենթարկել օգտատերերին ռասիզմի համար:
Սիրարփի Աղաբաբյան