Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու նախագիծը:
Գառնիկ Իսագուլյանը՝ նոր ձերբակալությունների և քաղաքական հետապնդումների մասին. ՈւՂԻՂ
«Ես պատգամավոր եմ, քաղաքական գործիչ եմ, ով իր մեղավորության մեծ բաժինն ունի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կործանեց Արցախը և հիմա, ցավոք սրտի, կործանում է Հայաստանի պետականությունը: Ես Նիկոլի հետ մոտավորապես 10 տարի աշխատած լրագրող եմ, ես լավ գիտեի՝ ով էր Նիկոլ Փաշինյանը: Ես ինձ մեղավոր եմ համարում, որ 2018թ.-ին լռեցի»,- այսօր հրավիրված սուլիսի ժամանակ խոստովանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով 2018թ. իրադարձությունների ու դրանց հետևանքների մասին:
Սմբատ Գոգյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ռադիկ Մարտիրոսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Իշխանությունը զավթելուց հետո հեղափոխակարգ իշխանության թիրախում հայտնվեցին Հայկական ինքնության բոլոր կարևորագույն հենասյունները: Մասնավորապես, առաջին օրերին վարչապետի որոշմամբ Կաթողիկոսին զրկեցին անվտանգության պետական ծառայությունից և նրա անձը ենթարկվեց ագրեսիվ ֆիզիկական հարձակման: Բացի Կաթողիկոսի անձից, թուրքական գործակալների հարձակման թիրախում հայտնվեց նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության պահպանման շտեմարանը՝ դրանով մեծ վտանգ ներկայացնելով Թուրքիայի ազգային և պետական շահերի համար:
Ունենք սկզբունքային խնդիրներ ԳԱԱ կարգավիճակի վերաբերյալ. օրենքի նախագծում մեր առաջարկը չկա. Ռադիկ Մարտիրոսյան
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։
Այսօր ՀՀ քաղաքացիների մուտքը բացվեց դեպի ՌԴ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն առավոտից եղել էր օդանավակայանում, ասաց, թե այնտեղ զարհուրելի տեսարանի է ականատես եղել:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցերին՝ Ռուսաստան, ապա նաև՝ ԱՄՆ, ասաց, որ չի ցանկանում այդ այցերը մեկնաբանել, քանի որ իր կարծիքով՝ բոլորի համար ամեն բան պարզ է արդեն:
Էգեյան ծովի ավազանում Իզմիր քաղաքի Կարաբուրուն թաղամասի մոտակայքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել:
«ՀՀ-ում չկա կառավարման համակարգով զբաղվող գեթ մեկ խումբ, որի հետ ԱԹՍ արտադրողները կարողանան համագործակցել». Տիգրան Շահվերդյան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլետրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։
Դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում. Հռիփսիմե Առաքելյան
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը մեկն էր այն քաղաքացիներից, ում հունվարի 28-ին բերման էին ենթարկել կառավարության մոտից: Հունվարի 28-ին կատարվածի մասին այսօր Արագած Ախոյանը մի քանի մանրամասն ներկայացրեց։ Նա ասաց, որ, երբ այդ օրը դատախազությունից որոշել են քայլել դեպի կառավարություն, արդեն կառավարության դիմաց տեսել են մի խումբ ոստիկանների, որոնք, Ախոյանի խոսքով, «պատրաստվել էին պրովոկացիայի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Եթե այս 44-օրյա պատերազմի ընթացքում բան չենք սովորել, ապա բոլորս մեղք ենք». «Ֆասթ» ընկերության տնօրեն Արմեն Օրուջյան
Նաիրա Զոհրաբյանը՝ վերջին բացահայտումների մասին. ՈՒՂԻՂ
Անցյալ շաբաթվա վերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ բահով դուրս էր եկել փողոց և մայթերն էր մաքրում, նաև զգուշացնում էր տնտեսվարողներին, որ եթե իրենց խանութների, աշխատավայրերի առջևի հատվածը չմաքրեն, ապա կտուգանվեն, քանի որ Մարությանի պնդմամբ՝ դա ոչ թե Քաղաքապետարանի, այլև իրենց գործառույթն է: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ քաղաքի մաքրման համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ գոյություն ունի:
Դավաճան Արծրուն, հանկարծ մտքովդ չանցկացնես, որ Ազգային ժողովում ստերի հերթական քանակով ամեն ինչ մոռացվելու է։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովը լսումներ է հրավիրել «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: Առնվազն զավեշտալի է, որ քաղաքական դեբիլիզմով, դիվանագիտական տգիտությամբ և կառավարչական դիլետանտիզմով փայլող իշխանակույտը՝ պետականությունը քանդելուց ու անվտանգության բոլոր գոտիները թշնամուն հանձնելուց հետո, հիշել է անվտանգության մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը անհանգստություն են հայտնել Մյանմայում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ զինվորականներին կոչ են արել՝ անհապաղ ազատ արձակել պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։
Արագած Ախոյանը՝ վերջին դեպքերի մասին. ՈՒՂԻՂ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով:
«Երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա, անցա, ու ամեն ինչ անվտանգ է, ես անձամբ գիտեի, որ ինձ վրա որս է կազմակերպված: Հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել, երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես այլ մեքենայի մեջ եմ նստել, որպեսզի ինձ չխոցեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով Արցախի պատերազմի 44 օրերի ընթացքում տեղեկատվություն էր հաղորդում ռազմադաշտից:
Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը. պետք է երազենք. Մխիթար Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանը բացառապես իր ֆիզիկական անվտանգության խնդիրն է լուծում. Հռիփսիմե Առաքելյան
Հայաստանը պլանավորում է ռազմարդյունաբերության մեջ ներգրավել գիտնականների՝ սփյուռքից
Արցախում հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
«Ինձ շատ հետաքրիր է, թե Պատրոն Դավոն ի՞նչ է խոսելու, արդյո՞ք նա իր մեջ կունենա համարձակություն խոսելու օդում կախված այն լուրերի մասին, որ զենքի տարատեսակ գործարքներ են կատարվել Պատրոն Դավոյի հետ: Երեկ Հ1-ով նայում էի մի հաղորդում, որտեղ դատափետում են բանակը, բառի բուն իմաստով, արժեզրկում են բանակը և ֆետիշացնում են այս Փաշինյան-Հակոբյան զույգին: Ուզում եմ հասկանալ, թե բանակի գեներալիտետը, բանակից որևէ մեկը չի ցանկանո՞ւմ խոսել, պապանձվել նստել են, տեսեք՝ ձեզ ինչ են անում, ձեզ ոնց են վարկաբեկում, ինչ ասես ասում են: Չե՞ք ուզում խոսել, պաշտպանվել, ինքնապաշտպանական բնազդը չի՞ գործում որևէ մեկի մոտ: Սա խայտառակություն է»,- ասաց Առաքելյանը: