ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն այսօր չի մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկությանը, նաև ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
«Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քննությանը պատրաստ եմ աջակցել, բայց ոչ վկայի կարգավիճակով». Գագիկ Ջհանգիրյան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարան Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի միջնորդությունները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և գործով դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու և գործի վարույթից հեռացնելու վերաբերյալ:
Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա:
«Խիստ զարմացած եմ ԲԴԽ նախագահի հայտարարություններից, ինձ թվում էր՝ ինձ աղուհացով պետք է դիմավորեին». Ջհանգիրյան
«Ես սահմանափակումներ կմտցնեի ու մենք կազատվեինք այդ 25-30 դատավորներից». Ջհանգիրյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:
«Ես իմ երկրի մեջ իրավունք չունե՞մ քայլելու». քաղաքացին՝ ոստիկանին
«Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Արարատը, որը թուրքի գործակալ է, որը պատրաստ է թուրքին ծառայել, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, որովհետև ինքը թուրքի ստրուկ է, իր դիմաց նստած իրենցքայլական անհայրենիք պատգամավորներով, ովքեր կուրացել են պարգևավճարներով՝ պատրաստվում են հերթական հակապետական և հակաօրինական քայլին»,- Ազգային ժողովի դիմաց հայտարարեց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշմանը:
Մնացած 10 տոկոսն անվերապահ աջակցում են Նիկոլին ու նրան գրեթե սրբացնում: Փաշինյանի ամենամոլի երկրպագուները Հայաստանում հետկլիմակտերիկ տարիքում գտնվող կանայք են, ովքեր վատ վերաբերմունք ունեն Հայ Առաքելական եկեղեցու և Ռուսաստանի հանդեպ:
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին:
Տարոն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Գագիկ Ջհանգիրյանը թվարկեց ԲԴԽ անկախությունը երաշխավորող այլ գործոններ ևս՝ նկատելով. «Ունենալով դատարանների և դատավորների անկախության ապահովմանը կոչված վերը թվարկված սահմանադրական և օրենսդրական լայն երաշխիքներ ու գործառույթներ՝ այդ թվում՝ ինչպես դատավորների նշանակումն ու առաջխաղաղացումն ապահովող, այնպես էլ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ընդհուպ զբաղեցրած պաշտոնից ազատելու լրջագույն լիազորություն, արդյո՞ք այդ մարմինն ինքնաբերաբեր իրավունք ձեռք չի բերում կամ չի գայթակղվում ներազդել դատարանների կողմից կայացվող որոշումների վրա, թե՞ այդ ներազդեցությունը բացառվում է էթիկական, կարգապահական, կամ քրեաիրավական արգելող նորմերով միայն:
Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
Արցախում hունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առավոտյան օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ եւ ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է․ ՈՒՂԻՂ
«Փաշինյանի թիմը, որպես ԲԴԽ անդամ՝ առաջադրում է հնարավոր ամենանախկին, ամենակոռումպացված դատավորին»
«Սա ունի ընդամենը 1 նպատակ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մի մարդու, ով լիարժեք կամակատարն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության»,- այսօր Ազգային ժողովի դիմաց Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, նշելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
Ազգային ժողովի դիմաց ժամը 11:00-ից մի խումբ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ:
Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացրին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
Բողոքի ակցիա՝ ԱԺ դիմաց՝ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ. ՈՒՂԻՂ