
Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրել են նաև անհետ կորած համարվող զինծառայողների

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով:
Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Ավելի ուշ պարզվել է, որ հետմահու մեդալ է (Մարտական ծառայության) շնորհվել դեռևս անհետ կորած համարվող երկու զինծառայողի՝ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Վահրամի Պապյանին և թիվ N զորամասի զինծառայող, շարքային Սարգիս Էդվարդի Նասլյանին: Այս մասին ահազանգել են զինծառայողների ծնողները. նրանց անունները Պաշտպանության նախարարության՝ անհետ կորածների տվյալների բազայում են: