Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 22-ին հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը Համայի նահանգում՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական աղբուրների: «Այսօր մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) Իսրայելի հակառակորդն օդային ագրեսիա՝ հոծախումբ հրթիռային հարձակում է սկսել լիբանանյան Տրիպոլի քաղաքի կողմից»,-ասվում է հաղորդագրությունների մեջ:
Դրանցում նշվում է, որ «ՀՕՊ-ի ուժերը կալանել են հակառակորդի հրթիռները եւ խոցել դրանց մեծ մասը»: Հնարավոր տուժածների եւ վնասի մասին չի հայտնվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: