Բաժիններ՝

«Չայնիի» ոլորաններում բուք է. կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բուք է։ Սարավան- «Զանգեր» հատվածի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս