 
                        Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը. News.am
 
                                    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է փաստաբան Արայիկ Պապիկյանից։
Փաստաբանն ասել է, որ այս պահին Բադասյանին տեղափոխում են ՔԿՀ։
Պապիկյանն հավելել է նաև, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        