Բաժիններ՝

ԱՀԿ-ի պատվիրակությունն Ուհանում ավարտեց կարանտինը. Reuters

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավատել են երկշաբաթյա կարանտինը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ մասնագետների միջազգային անձնախումբը դուրս է եկել հյուրանոցից, նստել ավտոբուս եւ մեկնել դաշտային աշխատանքների: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Ժամանումից հետո նրանց տարել են երկշաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները տեսակապով կոնսուլտացիաներ են վարել իրենց չինացի գործընկերների հետ: Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից:

Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ էին այցելել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման համար: Այդ ուղեւորության արդյունքն է կազմակերպության մասնագետների եւ Չինաստանի մշակած փաստաթուղթն «ԱՀԿ-ի ղեկավարության ներքո միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս