«Եթե Նիկոլը չի ուզում, պետք է գնալ, Աննային բացատրել․․․»․ Իսրայել Հակոբկոխյան

«Կարծում եմ՝ խոսելու ժամանակը վերջացել է, Նիկոլն այնքան խոսեց այս 3 տարվա մեջ, որ արդեն բոլորի ականջները թոռոմել է»,- այսօր Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը նույնպես մասնակցում է ընդդիմության կազմակերպած «Հայահավաքին»:

«Եթե Նիկոլը չի ուզում, Աննան չի թողնում, պետք է գնալ Աննային բացատրել, որ, եթե այսօր չէ՝ վաղը, վաղը չէ՝ մյուս օրը, այնպես չլինի, որ իրենց երեխաները պատասխանատու լինեն իրենց արածների համար: Ինքը բանակցող չի, ինքը գրող է, ինքը կարող է թերթերում սրա-նրա մասին լավ հոդվածներ գրի, փող առնի մարդկանցից: Պետք է Աննային բացատրել, որ ամուսնուն սիրուն վերցնի, ո՞ր նստավայրն է իրենց դուր գալիս, այդտեղ իրենց առոք-փառոք պահեն…»,- ասաց Հակոբկոխյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս