
«Հողը կա՛, հող հանձնողը կա՛, հողին հանձնողներն ո՞ւր են…». Արշակ Զաքարյան

Հանրապետության հրապարակում ընդդիմության կազմակերպած «Հայահավաքի» ժամանակ, դիմելով հավաքված քաղաքացիներին, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն՝ շրջափակելու և պահանջելու հանդիպում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
«Շրջափակում ենք դատախազության շենքը և պահանջում ենք Գլխավոր դատախազի ներկայությունը: Թող գա պատասխան տա, թե մինչև հիմա ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ, ինչո՞ւ է ազգի դավաճանը, թշնամին, մեր երեխաներին սպանողը, մեր երկիրը հանձնողը մինչև հիմա շարունակում նստած լինել այն երկրի ղեկին, որ նա տանում է կործանման: Մենք հիմա բոլորս մի ինքնաթիռում ենք, որի ղեկին նստած է մի անմեղսունակ, արկածախնդիր թշնամի»,- հայտարարեց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ դեռ նոյեմբերի 10-ին պետք է ամեն ինչ «վերջացած» լիներ, երբ ակնհայտ դավաճանություն եղավ.
«Հիշում եք այն տարածված խոսքը՝ «հող հանձնողին կհանձնենք հողին»: Ցավոք սրտի, դա ընդամենը ֆեյսբուքներում գրվող խոսքեր մնացին: Հողը կա՛, հող հանձնողը կա՛, հողին հանձնողներն ո՞ւր են…»: