«Հայրենիքի փրկության շարժումը» երեկ տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին և նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ՝ պարզաբանումներ տալու Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք և այնտեղ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ։
@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը ևս, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ:
Արարատի բաժնի ոստիկանության ծառայողները Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ փայտե արկղի մեջ, տղամարդու դիակ են հայտնաբերել` բռնության հետքերով:
Մեդիապորտ տելեգրամյան ալիքը քիչ առաջ տեղեկություն էր տարածել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։
Դեկտեմբերի 31-ից ՀՀ ողջ տարածքում գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով:
«Անվտանգության երաշխիք չկա, ո՞ւր եք տանում մեր որդիներին». բողոքի ակցիա․ ՈՒՂԻՂ
«Հայրենիքի փրկության շարժումը» տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով վերջինս դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ և պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի և այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերյալ։
168.am-ը պատգամավոր Սոֆյա Հոսվեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր համար սպասելի՞ էր նման «հարձակում» նախկին թիմակիցների կողմից, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Անկեղծ ասած, այո, սպասելի էր և զարմացնող չէր: Առհասարակ, չեմ ուզում անդրադարձ կատարել. կթողնեմ՝ ժամանակը և մարդիկ ամեն ինչ գնահատեն և, թերևս, ամեն ինչ գնահատվում է. ես նկատում եմ, թե ովքեր՝ ինչ են գրում:
Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ։
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելու վերաբերյալ իր կայացրած որոշման մասին հայտնեց նաև Սոֆյա Հովսեփյանը, որը դարձավ թվով 5-րդ պատգամավորը, ով 2020թ. նոյեմբերի 10-ին հրապարակված կապիտուլյացիոն ակտից հետո իշխող խմբակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցությունը հայտնելով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, որոնք այժմ արդեն նախկին գործընկերների քննադատությունների թիրախում են հայտնվել։
Մեդիապորտ ալիքը գրում է․ «Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը և Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, ովքեր իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետևանքները: Ասել է, թե նրանք հաշվարկել գիտեն: Բայց լինում են նաև այնպիսիները, ովքեր գործում են պահի ազդեցության տակ՝ առանց խորհելու հետևանքների մասին:
«17 ընդդիմադիր կուսակցությունների շարժումը, որն ունի ընդգծված քաղաքական մոտեցում, և որի պահանջների զգալի մասը մենք կիսում ենք, դա գործող վարչակարգի հեռացումն է, և այսօր այն կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, ուստի որոշեցինք «Ձայն հայրենյաց» բարձրացնել՝ հասկացնելու համար, որ այստեղ կուսակցականություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր, դժբախտաբար, կշեռքին դրված է մեր հայրենիքի գոյության-չգոյության և հետագա մեր ընթացքի խնդիրը, այդ պատճառով մտավորականների մի ստվար խումբ, որն անհանգստացած է երկրի գալիքով՝ այսպիսի շարժում է նախաձեռնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
«Երբ կարդում ենք Փաշինյանի հոդվածը, այն տպավորությունն ենք ստանում, որ նա այնպիսի վատ ժառանգություն էր ստացել, որ ընտրություն պիտի կատարեր վատի և վատագույնի միջև: Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Իմ կարծիքով, Փաշինյանը պարզապես չի էլ հասկացել բանակցային պրոցեսի էությունը, որովհետև հոդվածում նա պրոցեսը ներկայացնում է որպես ձախողումների մի շղթա՝ սկսած 1994թ. մայիսի 12-ի զինադադարից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային խնդիրը շահարկելու, երկիրը կապիտուլյացիայի տանելու մեղքը նախկինների վրա գցելու փորձերին ու այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի կայքում հոդված հրապարակելուն՝ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նաև քաջատեղյակ է ԼՂ խնդրի բանակցային փաստաթղթերի և պրոցեսի բոլոր մանրամասներից:
Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 9-ին իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում:
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան ընդմիշտ փակել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին ասվում է սոցցանցի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ:
Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։
Ամերիկյան մի խումբ աստղեր, այդ թվում՝ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան, դերասաններ Քերրի Վաշինգտոնը և Մարկ Ռուֆալոն, հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակումից հետո կոչ են արել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության նոր գործընթաց սկսել։
Տիկին Հովսեփյան, ես չեմ բացառում, որ դուք եւս Նիկոլի եւ սորոսական ոհմակի դրդմամբ կողմ եք քվեարկել ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու խայտառակ հակասահմանադրական նախագծին եւ ես հետեւողական եմ լինելու, որ հակասահմանադրականության սույն ակտի բոլոր մանսակիցները դատվեն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չավուշօղլուն ասում է, թե կարող են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվել։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տխուր պատկեր ա, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են, որպես քաղաքական միավոր։
Երբ նիկոլականները «Իմ Քայլը» դաշինքը լքողներին ասում են, որ «պատգամավոր եք դառել Նիկոլի շնորհիվ ու ժողովուրդը ձայնը տվել է ոչ թե ձեզ, որոնց չէր ճանաչում, այլ Նիկոլին» անշուշտ ճիշտ են։
«Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս դուրս գալ խմբակցությունից, որին մարդիկ տվել են իրենց առաջնային ձայնը, պարզ հայերենով փորձեք բացատրել (դժվարություններ կլինեն, բայց չհուսահատվեք), որ եթե իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»:
Վաշինգտոնում տիրող քաոսից հետո ԱՄՆ իշխանությունները նպատակահարմար են համարել ուժեղացնել անվտանգության միջոցառումները ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների շուրջը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Դավաճանի քայլը» խմբակցության կաՌկաՌուն ներկայացուցիչ Ռ.Ռ.-ն պարզաբանում է պահանջում խմբակցությունից դուրս եկած (առայժմ) 5 պատգամավորներից՝ առ այն, թե ում են նրանք այսուհետ ներկայացնելու։