Այդ լուռ ու գործադիրի որոշումները դատկող մեծամասնությունը պետք է փլուզվի, թեև այդ ցանկում քիչ են մարդիկ, որոնք ունեցել են քաղաքական կենսագրություն և ԱԺ-ում հայտնվելու համար պարտական են Նիկոլ Փաշինյանին, բայց ամեն դեպքում զուտ օրենսդրորեն ունեն անհատական պատասխանատվության չափաբաժին այս ամենում, ու թեկուզ ուշացումով, բայց պետք է գիտակցեն դա։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ս/թ հունվարի 11-ին, ժամը` 12։00-ից կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Գորիս խոշորացված համայնքի այն բնակիչները, ովքեր ցանկանում են հուզող հարցերն ու խնդիրները ներկայացնել համայնքի ղեկավարին, երկուշաբթի օրը կարող են մոտենալ համայնքապետարան, հերթագրվել ընդունարանում։
«Կարծում եմ՝ սա տեսակի, ինքնության պատերազմ է, և կողմ քաշվել, չմասնակցել այս իրադարձություններին՝ առնվազն դավաճանություն է, էլ չեմ ասում վերջին իրադարձությունը, որ մեզ համար անակնկալ էր, երբ երկրիս վարչապետն իր լկտի խմբով մեզ 44 օր շարունակ համոզում, ապացուցում, նաև ոգևորում էր այն փաստերով, որ պատերազմում մեծ հաղթանակներ ունենք: Սա ամբողջ սցենարի մի հատվածն էր. նախ կատարվեց բարոյալքում բանակում, մյուս ասպարեզներում, որպեսզի կանխամտածված ծրագիրը իրականացվեր, այն է՝ Արցախը տալ թուրքին: Ես դա կանվանեի նույնիսկ համագործակցություն:
Մտավորականներն այսօր հրատապ ժողով էին հրավիրել, որին մասնակցում էր նաև ՍԱՊԾ նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը, ով հորդորեց ամենքին պայքարել իր ոլորտում, հանրային հարթակներում:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին:
Որդուդ թարմ շիրիմից կյանք վերադառնալու ճանապարհին հանկարծ հասկանում ես, որ վերջինը չես տվել դեռ…..որ այս ցավագար ամբոխը դեռ քեզանից կխլի անգամ լացիդ, մորմոքիդ, վերջին շշուկիդ անձնապատկան գերակա իրավունքն ու կծառայեցնի իր եղկելի նպատակներին….
Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ծննդատանը խոշոր հրդեհի պատճառով 10 երեխա է մահացել:
«Չես կարող միայն լինել հանճարեղ երաժիշտ կամ նկարիչ: Դա քիչ է: Էդ է սաղ հարցը: Հավելյալ պարտականություն ունի՞ մտավորականը հասարակության, ազգի նկատմամբ․ իհարկե, որովհետև ինքը հայտնի մարդ է: Եվ երբ մտավորականը սուս է մնում, ամեն մի հոգեկան, դավաճան շան տղա ծախում է մեր հայրենիքը»:
«Ճշգրիտ ինֆորմացիայի սով է մեր մեջ». Ռուբեն Հովհաննիսյան
Մեր գործող Պանիկովսկին փողով հոդված գրող կամ չգրող է եղել և մնում է մինչ այսօր. Վաչե Հովեյան
«Այդպիսի մարդասիրական իրավունքի ներքո, Ադրբեջանի պարտականությունների դիմաց բերել և այդ «միջանցք» բառին չարամտորեն սխալ մեկնաբանություն տալ, դա շարունակությունն է այն բոլոր հանցագործությունների, որոնց ականատեսն ենք մենք այսօր, որոնք ընկնում են ռազմական հանացագործություններ, խաղաղության դեմ հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործությունների բնութագրերի տակ: Այդ բոլոր հանցագործությունների նախաձեռնողն Ադրբեջանն է, և մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպասարկում է այդ բոլոր հանցագործությունները»:
Հունվարի 9-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 32 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020-ին:
Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։
Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը։
Ռուսաստանի Դաշնությունում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս կայանալիք Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցին և դիմելով հենց իրեն՝ Փաշինյանին։
Մշակույթի գործիչները հրատապ ժողով են հրավիրել: Գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը նշեց՝ եթե այստեղ մենք յուրաքանչյուրս սկսենք խոսել դարձվածքներով, գրական լեզվով, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչ է եղել, ով է մեղավոր, ինչ մանրամասներ են եղել, դրանով ոչնչի չենք հասնի:
«Պարզեցի, որ դեմոկրատիա հասկացությունն ամենակատարյալը չէ, ինձանից առաջ ավելի խելոք մարդիկ այդ եզրակացությանը եկել են, բայց դա օգտագործել և շահագործել, դրանք ևս տարբեր ուղղություններ են, մեզ մոտ շահագործվել է դեմոկրատիա հասկացությունը, եթե վերլուծենք, սա արդեն նմանվում է օխլոկրատիայի՝ ամբոխավարության, իսկ ամբոխն ավելի հեշտ կառավարելի է, և դրա արդյունքն էլ մենք տեսանք: Դյուրահավատություն, դեմոկրատիան փոխարինել ամբոխավարությամբ, և ունեցանք այն, ինչ ունենք հիմա»,- ասաց Վարդազարյանը:
Արցախյան երրորդ պատերազմը ողջ հայությանը կանգնեցրել է կենսական լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առաջ: Դրանք դրսևորվում են ոչ միայն մեր ազգային կյանքի կարևորագույն ոլորտներում ապազգային երևույթների արմատավորման, պարտության քարոզչության և մեր հասարակության ծայրաստիճան երկփեղկման ու բևեռացման խորացման, այլև Արցախյան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, ՀՀ-ում ապաստանած արցախահայության նկատմամբ թշնամական տրամադրության ձևավորման և Հայաստանի անկախության ու պետականության ողնաշարի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ դերի ու նշանակության վարկաբեկման միջոցներով:
Որքան էլ դժվար լինի այդ խնդիրը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը խորը թաքնված լինի թիկնապահների հետևում, երկրի գոյատևման ու առաջընթացի համար առաջնահերթ խնդիրը կառավարման լիազորությունները նրա ձեռքից վերցնելն է։ Այն պարզապես պատժելու կամ վրեժի համար չէ, այլ երկրի գոյատևումն ապահովելու։
Հունվարի 8-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա ՌԱՖ-4-ի» ուղևորը՝ 1942 թ. ծնված Էդիկ Չատյանը, մահացել է:
Նոյեմբերի 9-ից հետո այս «իշխանության» իբրև խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ՇԱՆՍ ունեն լեգիտիմության և իրական մանդատի իրացման։ Հենց այդ գիտակցումից է, որ 28 տարեկանում միայն աշխատանքային գրքույկ ստացած այն էլ արտաքին գործերի նախարարի տեղակալի (հասկանո՞ւմ եք, չէ՞, չափահաս տղամարդը 28 տարեկանիցա միայն անցել աշխատանքի ու անմիջապես փոխնախարար) առերևույթ անձը՝ քննադատում իրենց «խմբակցությունը» լքողներին։
2.5 տարի առաջ տեղի ունեցածը հետևանք էր հայ մտավորականության լռության. Հայկ Դեմոյան
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ:
Մշակույթի գործիչները հրատապ ժողով են հրավիրել․ ՈՒՂԻՂ
«Դիմել ենք ՊՆ՝ հարցերով, ոչ մի հարցի դրական պատասխան չենք տեսել, ուզեցինք երեխաների համար բժշկական հետազոտությունների հանձնաժողով ստեղծել, հարցը տվեցինք՝ մնաց անպատասխան: Հիմա հարց է՝ մեր երեխաները 44 օր կռիվ տեսան, ու այսօր գալիս են այստեղ, սև շորեր հագածները՝ զինվորական ոստիկանները, գալիս ու ազդում են երեխաների վրա: Ի՞նչ է նշանակում՝ ձեզ կդատեն, ձեզ կտանեն ԿԳԲ-ի պադվալ. մինչև այս երեխաներին դատելը, ԿԳԲ-ի պադվալ տանելը, թող այն մարդկանց տանեն ԿԳԲ-ի պադվալ, ովքեր այս ԱԹՍ-ների փողերը կերան, ու երեխեքին թողեցին մի ավտոմատ, 4 հատ մագազին, երկու զանգուլակի»:
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորի քայլին ի պատասխան հետևեց ՔՊ կուսակցության և իմքայլական պատգամավորի վիրավորական հայտարարությունները, ինչը բնորոշ է տոտալիտար աղանդի վարքագծին։ 21-րդ դարում քաղաքական կուսակցությունից և ԱԺ պատգամավորից նման հայտարարությունը պարզապես քաղաքական տհասություն է հիշեցնում։