«Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը»
«Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած, ապա 2020 թվականի դեկտեմբերի 29-ի պատգամավորի մանդատ ստացած ու հենց այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և որպես անկախ պատգամավոր գործող Աննա Գրիգորյանը ևս անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, որով վերջինս նաև Աննա Գրիգորյանից «առնվազն» բացատրություն պահանջել, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր: Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է․ «Արձագանքելով մեկ միասնական մանդատ ստացած քաղաքական ուժի՝ երեկ տարածած հաղարդագրությանը՝ բացատրում եմ․
1. Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ,
2. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մանակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների,
3. Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»։
Ինքս զերծ եմ մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։
Տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հուվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։
Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց»։
Արձագանքելով մեկ միասնական մանդատ ստացած քաղաքական ուժի՝ երեկ տարածած հաղարդագրությանը՝ բացատրում եմ․
1. Թե ում և ինչ…
Posted by Anna Grigoryan / Աննա Գրիգորյան on Saturday, January 9, 2021