Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամաներ են ի հայտ գալիս․ Մեդիապորտ

Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են Նախիջևանում:

Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը ևս, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։

Մնում է հուսալ, որ ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություննեի հիման վրա թշնամուն չեն զիջի հայրենիքի հերթական մասը։

Մեդիապորտ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031