Բաժիններ՝

Մադրիդը կաթվածահար է եղել 80 տարվա ընթացքում ձյան ամենաառատ տեղումների պատճառով

Մադրիդում ձյան առատ տեղումները, որոնք ամենամեծն են վերջին 80 տարում, կաթվածահար են արել քաղաքը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Renfe երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ ձյան պատճառով ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային ծառայությունները: Քաղաքում դադարեցվել է ավտոբուսների աշխատանքը, մետրոյի որոշ գծերում ուշացումներ են լինում:

Մայրաքաղաքի իշխանությունները հորդորել են տեղի բնակիչներին ավտոմեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան խնդրել է բնակիչներին տներից դուրս չգալ:

Նախորդ գիշերը փակված Բարախասի օդանավակայանում աշխատանքը չի վերսկսվի առնվազն մինչև շաբաթ երեկո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս