Մեր պահանջն է, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը. Արամ Ա

Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մանրամասներին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ։

Արամ Առաջինը նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասեցնելուն ուղղված զինադադարի հայտարարությունը պարունակում է անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը։

«Զինադադարի հայտարարության վտանգավոր կետերը հարկավոր է հստակեցվեն Հայաստանի պահանջով ու Ռուսաստանի օժանդակությամբ։Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պետության ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական հանձնառություն է։ Մեր դարավոր պատմության ընթացքում, ճակատագրական պահերին, ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգների դիմաց մեր ժողովուրդն ամեն զոհողության գնով իր «ոչ»-ն է ասել:

Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մանրամասներին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արամ Առաջինը։

Տեսանյութեր

Լրահոս