Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվածների թիվը հասել է 90-ի

Կորոնավիրուսի նոր՝ հայտնի որպես բրիտանական շտամով վարակվածների թիվը Հնդկաստանում հասել է 90-ի: Ինչպես տեղեկացնում է Mint-ը՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Այդ դեպքերից 8-ը նոր են: Դրանք գրանցվել են Բրիտանիայից Հնդկաստան թռիչքների վերսկսման օրվանից մեկ օր հետո: Ուրբաթ՝ հունվարի 8-ի չվերթով Բրիտանիայից Նյու Դելի է ժամանել 256 ուղևոր:

Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է: Այս երկրում արձանագրվել է ընդհանուր 10 մլն 432 հազար 526 դեպք, որից մահացել է 150 հազար 835-ը, առողջացել է 10 մլն 56 հազար 651-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս