Բաժիններ՝

«Այս պատկերը հասկացող երկրի ղեկավարը կարո՞ղ ա ունենալ ժամանակ Ծաղկաձորում ռեստորանում նստի կամ երկար լավաշ հոդվածներ գրի Рафик саусэм нэ виноват բոլորին հոգնացրած ոճի մեջ»

Անժելա ԷԼիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թանկացումները, իհարկե, բոլորիս խնդիրն են։ Շղթայական ռեակցիայա՝ էլէներգիան, գազը, դոլարը բերելու են տարրական ապրանքների ու ծառայությունների թանկացմանը։ Ու շատ դեպքերում դա արդեն տեսանելի է։

Միջին խավը ծախսերը կքչացնի, ինչից տնտեսությունը կրկին կտուժի։ Անապահով խավը կդառնա էլ ավելի աղքատ։ Սա կզգանք գարնանը։

Պատերազմի արդյունքում կորցրել ենք ՀԷԿ–եր, հանքեր, վարելահողեր՝ սա էլ ա բացասաբար անդրադառնալու տնտեսության ճգնաժամի վրա։ Եթե կառավարությունը բյուջետային ծախսերը անում ա վարկով, ապա աղետ ասածը շատ մեղմ ա։

Այս պատկերը հասկացող երկրի ղեկավարը կարո՞ղ ա ունենալ ժամանակ Ծաղկաձորում ռեստորանում նստի կամ երկար լավաշ հոդվածներ գրի Рафик саусэм нэ виноват բոլորին հոգնացրած ոճի մեջ: Չպիտի որ։ Այսինքն՝ կամ չի հասկանում, ինչ ա տնտեսության վիճակը, կամ գիտի, որ հետևանքները իրա պատասխանատվության տակ չեն, գնալու ա, թողնի ուրիշի վրա։

Այլ բացատրություն չկա, ոնց կարող ենք մինչև հիմա չունենալ որևէ ռազմավարություն ըստ ոլորտների, ճգնաժամից դուրս գալու պլան կամ իրական ճանապարհային քարտեզ։ Ու չգիտեմ էլ, որն ա ավելի վախենալու՝ որ կոմպետենտ չեն, թե որ հույս ունեն ոչինչ չանել, ժամանակ ձգել ու հետո գցել ուրիշի վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031