Բաժիններ՝

Համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության գոտուց. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության շրջանակից:

«Ինչո՞ւ աշխարհն այսպես ընդունեց այս համավարակը: Բանն այն է, որ այն ստիպեց հագեցած աշխարհին դուրս գալ հարմարավետության գոտուց: Եվ այդ հագեցած աշխարհին գիշեր-ցերեկ այդ մասին էին պատմում ԶԼՄ-ները»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:

«Կարծում եմ՝ որ այն (համավարակը) այսպես թե այնպես ինչ-որ մի օր կանցնի: Այլ հարց է՝ կառաջանա՞ն այլ համավարակներ»,-նշել է Պեսկովը՝ հավելելով, որ, ի դեմս այդ հարցի, գիտության առաջ բազմաթիվ խնդիրներ են ծագում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031