Կա Խորհրդային Հայաստանի քարտեզ, որտեղ Լաչինը նշված է որպես հայկական. քաղաքագետ
Քանի դեռ ՀՀ֊ում իշխում է թուրքը, Ադրբեջանին հանձնվող հայկական գյուղերը ոչ հայկական անվանելու վերաբերյալ թեզերի շրջանառությունը ողջունվում է նրա կողմից կամ նույնիսկ վարձատրվում։ Ինչքան շատ, այնքան լավ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով շրջանառվող թեզին, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն։
Շաքարյանցը նշեց, որ դրանք հայ չեն, թող փոխեն իրենց ազգությունը՝ ժողովրդավարական օրենքներով, փոխեն անունը, ո՞վ է իրենց խանգարում վերադառնալ թուրքական արմատին։
«Տալիս են արդեն ՀՀ տարածքները՝ ԽՍՀՄ քարտեզով։ Դու սովետական Հայաստանի քարտեզը լա՞վ ես իմանում, թուրք Փաշինօղլի։ Այսուհետ այլ անուն չես ունենալու, որովհետև միայն թուրքը կարող է այդպես շարունակաբար բանավոր, թե գրավոր նվիրել տարածքներ»,֊նշեց Շաքարյանցը ՝ հավելելով, որ գուցե արյան կապեր կան, որ թուրքի հետ թեյ խմելը հաճույք է պատճառում։
Նրա խոսքով՝ Խորհրդային Հայաստանի քարտեզը մի քանիսն են և սահմանազատում իրականացվում է Փաշինյանի գլխում գտնվող քարտեզով։
Ավելին՝ քաղաքագետը նշեց, որ կա Խորհրդային Հայաստանի քարտեզ, որտեղ Լաչինը նշված է որպես հայկական։
Քաղաքագետը չի բացառում, որ ադրբեջանցիներն առաջիկայում կարող են թունավորել Սևանա լիճը, քանի որ վերջիններս արդեն շատ մոտ են լճին։
Քաղաքագետի խոսքով՝ այժմ Փաշինյանը վրեժ է լուծում Շուռնուխ գյուղից, որովհետև այնտեղից հեռացրել են տրանսգենդերներին, վրեժ է լուծում հայ ազգից, որովհետև այնտեղ որևէ մեկը չի համաձայնի ապրել թուրքի հետ։