Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից:
«Բագրեւանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք ու տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա պաշտոնանկությանը, բայց ո՞վ պետք է ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանը։
Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, եւ փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է որոշ կադրային տեղաշարժերով փոփոխել իր իշխանության, իր կառավարության և, ի վերջո, իր մասին ընկալումները հասարակության մեջ, քանի որ նրան մտահոգում է ոչ միայն ֆեյսբուքում իր նկատմամբ հասարակության կողմից առկա բացասական վերաբերմունքը, կտրուկ հիասթափությունն ու սեփական վարկանիշի խիստ անկումը, այլև իրական կյանքում առկա դժգոհություններն իրենից և իր թիմից:
Ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։
Մենք առաջիկայում առիթ կունենանք ավելի հանդարտ պայմաններում քննարկել մեր կատարած համատեղ աշխատանքը եւ հույս ունեմ, որ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների:
Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Գյումրիում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։
Հունիսի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչն առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն ամբողջովին ձախողած իշխանությունները ակնհայտ խառն են:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
COVID-19 վարակակիրները, որոնք շուն կամ կատու են պահում, ախտանշաններ չեն ունենում Տնային կենդանիներ` մասնավորապես շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթև կամ առանց ախտանշանների են հիվանդանում նոր տիպի կորոնավիրուսով:
Լիոնել Մեսսին հունիսի 8-ից կմարզվի ընդհանուր խմբի հետ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել:
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է կրկին կրճատել իր ֆուտբոլիստների աշխատավարձը:
Տորթ՝ առանց ձվերի. խմորը ստացվում է շատ թաց:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Կոմիտասի փողոցի թիվ 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 16, 20, 22, 24, 4ա, 6ա հասցեների գազասպառողների գազամատակարարումը:
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ իշխանությունները լիակատար ձախողել են ամեն ինչ։ Ձախողել են՝ ինչպես համավարակի դեմ պայքարը, այնպես էլ՝ մյուս ոլորտներում կատարվող աշխատանքները։ Ամենուրեք բախվել ենք լրջագույն խնդիրների, որոնք սպառնալիք են դարձել ազգային անվտանգության համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Որքանով է վտանգում երկրի անվտանգությունն ուժային կառույցների ղեկավարների միանգամից և հապշտապ փոփոխությունը, որովհետև նրանց «գործողությունները հակասել են վարչապետի ուղերձներին», ենթադրելի է՝ համաճարակային, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, բնականաբար, ոչ մի կառույցի կամ կազմակերպության ղեկավար հավերժ չէ, և ժամանակ առ ժամանակ պետք է փոխվի։ Ըստ նրա, սակայն, հարցն այն է, որ ցանկացած կառույցի նոր ղեկավարի ժամանակ է պետք հունի մեջ մտնելու, համակարգի տարբեր դերակատարների հետ աշխատանքային կապերն ամրապնդելու։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Սուրեն Ա.-ն, որը ապրիլի 27-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: