«Ո՞ւր է Հայկ Մարությանը, ինչո՞ւ չի գալիս ԱԺ քննարկումներին». Մանե Թանդիլյանը՝ Երևանի փոխքաղաքապետին
Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Հունիսի 5-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու քաղաքական ուժերին ուղղված համախմբման կոչին հաջորդեցին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ ուղղված Ծառուկյանին: Մամուլը գրեց նաև, թե կան հրահանգներ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքներում որոշակի խախտումներ գտնելու ու նրան ձերբակալելու վերաբերյալ:
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։
Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները
«Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, ապա այս պարագայում գոնե, լինելով ԱԺ-ում ներկայացված երկրորդ քաղաքական ուժը և ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից վստահության քվե վայելող քաղաքական ուժ, ես նրանց կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և այլ ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին:
Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն էր, այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ իշխանությունն իր քաղաքական նպատակադրումից չի հրաժարվել ու տրված իրավական հնարավորությունից օգտվելով՝ փորձելու են այն կյանքի կոչել:
Կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ու քաղաքական մեծամասնությունը շարունակեց «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ֆլեշմոբը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Պավել Մանուկյանի բացակայության պատճառով։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ:
Իտալացի առաջատար բժիշկ, կորոնավիրուսի փորձագետ, Միլանի «Սան Րաֆֆաելե» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլյոն հայտարարել է, որ վիրուսը կորցնում է ակտիվությունը: Նա պատմել է նոր վարակվածներից վերցված քսուքների մասին: Անալիզը, որը որոշում է կենսաբանական հեղուկում տվյալ ծավալի մեջ վիրուսի պատճենների քանակը, կոչվում է վիրուսային ծանրաբեռնվածություն: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է վարակելիությունը, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հունիսի 9-ին անցկացրել է Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։ Գևորգյանի շահերի պաշտպան Հրայր Անանյանի գնահատմամբ՝ իր ներկայացրած բողոքի մերժումը հակասում է օրենքին:
Հայաստանի անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի:
Երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ մի խումբ իրանցի ուսանողներ բողոքի ցույց են իրականացրել Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց՝ պահանջելով վերանայել Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը:
Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային:
Հունիսի 10-ին, ժամը 03:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ առկա է գազի արտահոսք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ` ուշ երեկոյան, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են Հյուսիսային պողոտայում ոստիկանության 5-6 ծառայողներ, հերթական անգամ իրականացնում ՀՀ վարչապետի այնքան սիրած՝ «փռել ասֆալտին» գործողությունը:
Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:
Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի:
Գեղարքունիքի մարզպետարանում նորմալ ընտանեկան վիճակներ են, իսկ իշխանությունները, ովքեր, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շեփորահարում են, թե այս իշխանությունները կոռումպացված չեն, կամ աշխատանքի անցնելիս այլևս չի գործում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, թերևս, կամ խնամքով թաքցնում են իրողությունը, կամ իրենք էլ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում աչքից հեռու՝ հատկապես մարզերում:
Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:
Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Գեղարքունիքի մարզում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը 28-կիլոգրամանոց 500 փաթեթ է բաշխել որեւէ սոցիալական խմբում հաշվառում չունեցող սոցիալապես անապահով 500 ընտանիքի:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է: