Բաժիններ՝

COVID-19 վարակակիրները, որոնք շուն կամ կատու են պահում, ախտանշաններ չեն ունենում

COVID-19 վարակակիրները, որոնք շուն կամ կատու են պահում, ախտանշաններ չեն ունենում
Տնային կենդանիներ` մասնավորապես շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթև կամ առանց ախտանշանների են հիվանդանում նոր տիպի կորոնավիրուսով: Այսպիսի հայտարարություն է արել լեհ բժիշկ Սաբինա Օլեքս-Կոնդորը, որն աշխատում է Մադրիդի հիվանդանոցներից մեկում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է med.obozrevatel.com-ը:

Բժշկի կարծիքը հիմնված է 100 պացիենտից կազմված խմբում կատարված ուսումասիրության վրա: Սաբինա Օլեքս-Կոնդորը ենթադրում է, որ կենդանիների մազի, թքի, արտաթորանքների հետ մշտական շփումն ուժեղացնում է դրանց տերերի իմունիտետը տարբեր պաթոգենների նկատմամբ:

«Հարցը հետագա քննարկման կարիք ունի, սակայն ենթադրություն կա, որ կարող ենք գործ ունենալ ավելի ուժեղ իմունիտետի և ավելի արդյունավետ գործող իմունային համակարգի հետ ընտանի կենդանիներին բնորոշ կորոնավիրուսների հետ շփման պատճառով»,- նշել է բժիշկը:

Նա նման միտում նկատել է նաև բժիշկների շրջանում, մասնավորապես` նրանց, ովքեր տանը կատու են պահում:

Կենդանիների սիրահարների` կորոնավիրուսի նկատմամբ կայունության բացատրություններից մեկի համաձայն`խաչաձև ազդեցություն է տեղի ունենում: «Հայտնի է, որ, օրինակ, կատուներն ունեն կատվային կորոնավիրուս, որից մարդիկ չեն վարակվում: Հնարավոր է, որ մարդկանց օրգանիզմում, որոնք ամենօրյա սերտ շփում ունեն կատուների հետ, կարող են ձևավորված լինել հակամարմիններ կատվի կորոնավիրուսի դեմ, և այդ հակամարմիններն էլ կարող են ոչնչացնել մարդու վիրուսը: Դա կոչվում է խաչաձև ազդեցություն և գոյություն ունի բնության մեջ: Անշուշտ, իմ ենթադրությունները հաստատելու համար հարկավոր են ավելի խորը հետազոտություններ ու վիճակագրություն»,- նշել է բժիշկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս