Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ առաջացան, որ որևէ մեկը չար կատակ է արել նրա հետ և ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է նրան հայտնել՝ վերջինիս դնելով անհարմար դրության մեջ։ Ինձ համար ցավալի է ոչ միայն այն իրողությունը, որ նա հրապարակել է չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլև դրանց բովանդակության նկատմամբ ցուցաբերած իրավական առումով որևէ արդարացում չունեցող հետաքրքրությունը։
Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը (Institute for Ecomonics and Peace) այսօր հրապարակել է Գլբոալ խաղաղության 2020 թվականի զեկույցը (GLOBAL PEACE INDEX 2020):
Հարցին՝ ո՞վ է թերացողը, ո՞վ է պատասխանատուն, մարզպետը պատասխանեց. «Բոլորս, գուցե ես։ Սևանա լճի հետ կապված խնդիրների Առաջին պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, Բնապահպանական խնդիրների, իրավական որոշակի խախտումների և այլնի գլխավոր արձանագրողը Բնապահպանական տեսչությունն է, պատժողը՝ իրավապահ համակարգը»։
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան
Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
«Այս պահի դրությամբ, վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդների ուղիղ կեսն արդեն առողջացել են, այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսից 21 մահվան դեպք: Լրագրողներից մեկի հարցին, թե մարզում կա՞ն վարակի խոշոր օջախներ, մարզպետը պատասխանեց.
Նմանատիպ գործարքների իրականացումն անհնար է պատկերացնել առանց ՊԵԿ ղեկավարի գիտության։ Ըստ հրապարակված տեղեկությունների, օրինակ, մեկ միավոր հագուստի, ենթադրենք՝ կոստյումի կամ վերարկուի մաքսային արժեքը կամ հարկման բազան հայտարարագրվել է ընդամենը մի քանի հարյուր դրամ. վճարման ենթակա մաքսային վճարները հաշվարկվել են՝ շրջանցելով գործող մաքսային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:
Դիմակահանդեսին չմանսակցելու համար բերման ենթարկեցին, արձանագրություն են կազմել ու ազատ թողել:
Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։
Այսօր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուժեղացված վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ։
«Հայտարարությունները, որ պարոն Ծառուկյանն է արել օրերս, ես Կոտայքում գործելով և ապրելով՝ երկու տարի լսել եմ, երկու տարի այդ մրցապայքարի առաջնագծում եմ եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության «100 տոկոսին» փոխելու պահանջին:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ փորձելով պարզել հետևյալ հարցերը. առաջին՝ միջին հաշվարկներով որքա՞ն գումար է ծախսվում հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտի բուժման համար, երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում որքա՞ն գումար է ծախսվել պետական միջոցներից կամ նախարարության բյուջեից, և որքա՞ն՝ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված հիմնադրամից:
Այս պահի դրությամբ Տավուշի մարզում կա 133 վարակակիր, 26 մարդ գտնվում է բժշկական հաստատություններում, շուրջ 600 մարդ մեկուսացված է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ մինչև այժմ վարակման խոշոր օջախ ունեցել են միայն ձեռնոցների արտադրամասում: Հ. Չոբանյանի փոխանցմամբ՝ այժմ «Տավուշ» տեքստիլն ամսական արտադրում է մոտավորապես 10 միլիոն դիմակ, շուտով Հայաստան կներկրվի երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները:
Գնել Սանոսյանը դժգոհեց. մի քանի ժամ է ԱԺ-ում է, ստիպված խնդրեց՝ ջուր տվեցին
Շիրակի մարզպետարանին 2019թ. հատկացվել է 15 միլիարդ 45 միլիոն դրամ. մարզպետ Տիգրան Պետրոսյան
Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին:
Առնվազն 99%-ով կրճատվել են անտառհատման դեպքերը Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ դա և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության արդյունք է: Ըստ մարզպետի՝ դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ:
Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների և դրանց հետևում կանգած մոտիվների վրա, և համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։
«9.9 միլիոն դրամով նոր մեքենա կգնվի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար». փոխքաղաքապետ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 8 հազար 404. սա ամենացածր ցուցանիշն է երկու շաբաթվա ընթացքում։
ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։
Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի:
Կենդանաբանական այգու 15-ից ավելի աշխատակիցներ դիմել են դատարան՝ պնդելով, որ իրենց անհիմն են ազատել աշխատանքից։
Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․
«Մետրոյի կառուցման հետ կապված ունենք խնդիր. ծրագիը կանգնել է փաստի առաջ». փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան